Մարզերին հատկացվել է 1 մլրդ 412 մլն դրամ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Լուրեր

29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
Բոլորը

Կառավարությունը 1,412,571.9 հազար դրամ է հատկացրել Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: 2022 թ. քննարկվել և հավանության են արժանացել 363 սուբվենցիոն ծրագիր․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

Ինչպես նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, որոշմամբ նախատեսվում է համաֆինանսավորել 2021 և 2022 թթ. հաստատված և հիմնականում ավարտված սուբվենցիայի 25 ծրագրերը, որոնք իրականացվել են 17 համայնքներում: 25 –ից 19-ը 2022 թվականի ծրագրեր են:

Փոխվարչապետը ներկայացրել է սուբվենցիոն ծրագրերը: Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ավան բնակավայրում իրականացվել են 8000 գծմ խմելու ջրագծի ցանցի հիմնանորոգման և քայքայված հատվածների փոխարինման, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրում ոռոգման համակարգի նորոգման, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Նոր Խաչակապ բնակավայրի ոռոգման ցանցի վերանորոգման աշխատանքներ, Կոտայքի մարզի Ակունք համայնքի համար ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ ճանապարհային մեքենա, Զառ բնակավայրում իրականացվել են ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում կառուցվել է 3730 քմ մակերեսով պուրակ, Գյումրի համայնքի համար ձեռք է բերվել բազմաֆունկցիոնալ տեխնիկա, Շիրակ բնակավայրում կառուցվել է 2 խմբասենյակով 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, Գյումրի համայնքին պատկանող շենքերի, շինությունների վրա տեղադրվել է 49 արևային համակարգ, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Ծղուկ բնակավայրում իրականացվել են վարչական շենքի և նախակրթարանի վերանորոգման աշխատանքներ, հիմնանորոգվել է Գորայք բնակավայրի «Սպիտակ տուն», «Ծաղկունք» աղբյուրներից սնող ջրագծի խողովակաշարը, Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանապահ Չինարի, Այգեպար, Մովսես, Պառավաքար, Այգեձոր և Չորաթան բնակավայրերում կառուցվել է գիշերային լուսավորության ցանց, մասնակի վերանորոգվել են Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան, Բագրատաշեն և Կողբ բնակավայրերի մշակույթի տները: