Բորելը չի բացառել Կիևին կործանիչների մատակարարումը

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը չի ​​բացառել Ուկրաինա կործանիչների  մատակարարման հնարավորությունը՝ չնայած արևմտյան մի շարք երկրների, այդ թվում՝ Գերմանիայի և ԱՄՆ-ի, ներկայիս դիրքորոշմանը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Բորելը նման հայտարարություն է արել ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի նախօրեին։ Նա նշել է, որ մարտական տանկերի մատակարարումը ևս սկզբում վիճելի հարց էր, սակայն արդյունքում հաջողվել է հասնել կոնսենսուսի՝ այդ «կարմիր գիծն անցնելով»։

Միաժամանակ Բորելը հիշեցրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հնարավոր սրման մտավախություններն արտահայտվել են նախկինում Կիևին արևմտյան զենքի մատակարարման յուրաքանչյուր նոր փուլից առաջ։ Հարցին, թե ինքը հավանություն տալի՞ս է արդյոք կործանիչների հնարավոր մատակարարումներին, դիվանագետը չի պատասխանել։

«Իմ առաջադրանքը կայանում է նրանում, որ հասնենք կոնսենսուսի»,-ասել է Բորելը։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ նման իրավիճակում չարժե բացահայտ այս կամ այն դիրքորոշումն արտահայտել, դրան չխանգարելու համար։

Մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին բացահայտ արտահայտվել են ինքնաթիռների մատակարաման օգտին։ Իսկ ահա Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի զգուշավոր դիրքորոշում են ցուցաբերում և չեն շտապում պաշտպանել նման մատակարարումների գաղափարը։

Էմմա Չոբանյան