Անկարան ԱՄՆ-ին ու Արևմուտքին մեղադրել է Թուրքիայում ահաբեկչության հովանավորման մեջ

Լուրեր

19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
Բոլորը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին ԱՄՆ-ի հայտարարությունների ֆոնին Ստամբուլում եվրոպական մի շարք երկրների հյուպատոսությունների փակումն անվանել է «հոգեբանական պատերազմ» երկրի դեմ, գրում է ՌԻԱ Նովոստին։

ԱՄՆ դեսպանատունը երկուշաբթի օրը զգուշացրել է իր քաղաքացիներին Ստամբուլի կենտրոնում ահաբեկչական հարձակումների վտանգի մասին։ Թիրախները կարող են լինել եկեղեցիները, սինագոգները, դիվանագիտական ​​առաքելությունները Ստամբուլում կամ օտարերկրացիների շրջանում տարածված այլ վայրերում, հատկապես Ստամբուլի Բեյօղլու, Գալաթա, Թաքսիմ, Իսթիքլալ փողոցի թաղամասերը։ Ավելի վաղ Ստամբուլում Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի հյուպատոսությունները դադարեցրել էին աշխատանքը՝ քաղաքի կենտրոնում ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով։

«Ամերիկան ​​և Արևմուտքը չեն ցանկանում, որ մենք անկախ և ազատ լինենք այս աշխարհագրության մեջ: Այն ժամանակ, երբ մենք նպատակ էինք դրել ներգրավել 60 միլիոն զբոսաշրջիկների, նրանք նոր հոգեբանական պատերազմ սկսեցին Թուրքիայի դեմ», – մեջբերում է Սոյլուի խոսքը Hürriyet թերթը։

«Մենք գիտենք, թե ով է կերակրում ահաբեկչական կազմակերպություններին: Դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որը կերակրում է PKK-PYD-ին (Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանը), Ամերիկան ​​և Արևմուտքը, որոնք տարիներ շարունակ կերակրում են նրանց փողով, նյութատեխնիկական միջոցներով և մարդկային ռեսուրսներով, չեն հրաժարվել ահաբեկչական պետություն ստեղծելու իրենց երազանքից»,- ասել է Սոյլուն։

Տաթև Ֆռանգյան