Թուրքիայի խնդիրն է դառնալ համաշխարհային տերություն․Էրդողան

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին  TRT հեռուստաալիքի եթերում պատասխանել է լրագրողների հարցերին։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա, մասնավորապես, նշել է, թե «Թուրքիան հաստատվել է, որպես տարածաշրջանային տերություն։ Հիմա էլ խնդիրն է՝ դառնալ համաշխարհային տերություն»։Էրդողանը անդրադարձել է նաև ուկրաինական պատերազմին։ Նա նշել է, որ հաճախ է հանդիպում ՌԴ-ի ու Ուկրաինայի ղեկավարներին։

«Այս բանակցություններում, որոնք ես անվանում եմ առաջնորդական դիվանագիտություն, նրանք նույնպես պատրաստակամ են։ Եթե ​​մենք այս բանակցությունները չանենք, հնարավոր չէ արդյունքի հասնել։ Աշխարհը պետք է որ արդեն տեսած լինի, թե որքան կարևոր են անձնական հարաբերություններն այս գործընթացում: Ոչ մի եվրոպական երկիր այսքան համարձակ չի եղել, որքան մենք՝ նախաձեռնություն ցուցաբերելիս: Մենք միշտ եղել ենք հացահատիկային միջանցքի, գերիների փոխանակման, ատոմակայանի անվտանգության և մարդասիրական օգնության լուծումների մի մասը։ Մենք միշտ պատրաստ ենք ստանձնել միջնորդական պարտականությունը»,-ասել է Էրդողանը։

Նա  նաև նշել է, որ Շվեդիայից ակնկալում են քայլեր «իսլամաֆոբիայի դեմ պայքարում»։ Անկարան սպասում է, որ Շվեդիան ու Ֆինլանդիան կատարեն իրեն պարտականությունները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Էմմա Չոբանյան