2023 թվականին նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) չորս զորավարժություններից երեքը կանցկացվեն Բելառուսում։ Այս մասին բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղարի առաջին տեղակալ Պավել Մուրավեյկոն, փոխանցում է ԲելՌոս-ը։ «Դրանք են արագ արձագանքման հավաքական ուժերի կողմից անցկացվելիք «Փոխգործակցություն», հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» վարժանքները և սեպտեմբերին թիկունքայիննների «Էշելոն» վարժանքները»,- ասել է նա։ Մուրավեյկոն …

