«Սրբազանի անունը տալուց կոռեկտ պահեք»․ Մարտուն Գրիգորյանի ելույթը առաջացրեց ՔՊ-ականների վրդովմունքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը ցավակցեց Ազատ գյուղում «անհասկանալի պայմաններում և պատճառներով» հրդեհից զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին։
«Ցավում եմ, որ մինչև հիմա սգո օր չի հայտարարվել այդ մեծագույն ողբերգության համար, փոխարենը հասարակությունը դեպքի պահից մինչև հիմա խճճված է իրարամերժ վարկածների իսկությունը պարզելով։
Իսկ իշխանությունը ձևը գտել է՝ իրեն ձեռնտու վարկած է ներարկում հասարակության մեջ և սպասում, որ մի քանի օր ակտիվ քննարկումներից, բանավեճերից հետո այս վշտի հետ էլ կհամակերպվի ժողովուրդը»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով, իշխանական պատգամավորից մեկն ընդդիմադի պատգամավորներին մեղադրում էր սակավախոսության մեջ, որ «առաջնագծի բարվոք վիճակը, զինծառայողների անվտանգության ուղղությամբ արված բարեփոխումները կա՛մ չենք նկատում, կա՛մ խոսքեր չենք շռայլում։ Հիմա տեսաք, չէ՞, ժողովո՛ւրդ, թե ինչ պայմաններում են ծառայում մեր զինվորները։ Ցավոք, այսօրվա բանակի մասով մեր սակավախոսությունը հիմքեր ուներ»։

Անդրադառնալով  Արցախի Հանրապետության՝ 58 օր շրջափակման մեջ գտնվելու փաստին՝ ընդդիմադիր պատգամավորը կարծիք հայտնեց․ «Այս ամենի համատեքստում իրենց գրանտային, ֆինանսական, քաղաքական շահերը հետապնդողները Լաչինի միջանցքի փակ լինելու փաստը բարդելով միայն ռուսական կողմի վրա, մյուս՝ ավելի շատ պատասխանատու կողմին փորձում են մաքրել տարատեսակ մանիպուլյատիվ քայլերով»։

Ավարտելով իր ելույթը՝ Գրիգորյանն իր խոսքն ուղղեց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանին, ով քիչ առաջ ելույթ ունենալով՝  իր խոսքում անդրադարձ էր կատարել նաև Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ելույթին․ «Ինձանից առաջ ելույթ ունեցող աղջնակին եմ ուզում արձագանքել։ Խորհուրդ եմ տալիս սրբազանի անունը տալուց իրեն կոռեկտ պահել»։

«Պարո՛ն Գրիգորյան, այսուհետ բարյացկամ կլինեք, հարգանքով կարտահայտվեք պատգամավորների նկատմամբ, այլևս նման կերպ չարտահայտվեք պատգամավորների մասին, այլապես ստիպված կլինեմ պատժիչ սանկցիաներ կիրառել վարողի իրավունքով»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։