Աջապահյանը Լաչինի միջանցքը փակելու համար մեղադրեց հայ զինվորին․ Էմմա Պալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 12:01
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը դատապարտվել է 14 տարվա պայմանական ազատազրկման՝ գույքի բռնագանձմամբ
28.10.2026 | 11:57
Փաշինյանի որոշմամբ՝ Իրանի հետ սահմանանշանների չափագրման համար աշխատանքային խումբ է ստեղծվել
28.10.2026 | 11:52
Եթե նույնիսկ բռնության զոհ եմ, ի՞նչ կա դրա մեջ, ուզում եք ամոթանք տա՞լ ինձ․ Բաթոյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:44
Թրամփը հայտարարել է Պուտինի ու Զելենսկիի հետ առաջիկա հանդիպման մասին
28.10.2026 | 11:35
ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը Սպիտակ տանը քննարկել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը
28.10.2026 | 11:26
Արման Ծառուկյանը տիտղոսի պաշտպանության մենամարտ կանցկացնի RAF-ում
28.10.2026 | 11:18
Վարդևանյանը բորբոքվեց․ «Եկե՛ք ու Նարեկ Կարապետյանից ներողություն խնդրեք»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:13
Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
Բոլորը

«Օրեր առաջ «Հայաստան» խմբակցությունը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ, թեման իբր թե Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելն էր, սակայն լսումներ կոչված այդ խայտառակության ընթացքում գրեթե չհնչեց մի միտք, որը բխում էր Հայաստանի կամ Արցախի շահերից»,-Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս կարծիքը հայտնեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։

Պատգամավորը, դիմելով Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին , ով ևս ելույթ էր ունեցել խորհրդարանական լսումների ժամանակ, հույս հայտնեց, որ նա իր ելույթից հետո գնացել է եկեղեցի։

«Ամենազավեշտալին այն էր, որ Շիրակի թեմի առաջնորդը փոխանակ ադրբեջանական կողմին մեղադրեր նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները չկատարելու մեջ․․․, քաղաքական խոսույթով քննադատեց գործող իշխանությանը։ Նա Լաչինի միջանցքը փակելու մեջ մեղադրեց հայ զինվորին․․․ Մարդ ինչքա՞ն չսիրի իր հայրենիքը, որ նման նախադասություն ասի։ Հուսամ՝ լսումներից հետո բոլորով գնացել եք եկեղեցի եւ աստծուց ներում հայցել»։

Նշենք, որ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր ելույթւում նշել էր․ «Երբ ես գնում եմ Արցախ, ինձ ռուսը, ադրբեջանցին չի կանգնեցնում, հայ զինվորն է կանգնեցնում և ասում՝ չես կարող գնալ Արցախ։ Ուրեմն ո՞վ է փակել ճանապարհը։ Այս ամենն արվում է ՀՀ իշխանության թողտվությամբ, թույլտվությամբ, և այո, ես լրջագույն կասկած ունեմ, ես թաքուն համաձայնություն եմ տեսնում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև, հետո կբացահայտվի երևի․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։