Զինված ուժերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ-ում ընդդիմությունն այսօր փակ քննարկում էր նախաձեռնել։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քննարկումից հայտարարեց՝ նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ հանդիպումն անցել է կառուցողական մթոնոլորտում։ Մեկուկես ժամ տևած փակ նիստից Քոչարյանը շատ մանրամասներ չհայտնեց, սակայն պնդեց՝ ռազմական գերատեսչության ղեկավարը, որը նաև հարցի քննարկման հարակից զեկուցողն էր, …

