Գյումրի մտնող նեղ ճանապարհը կլայնացնեն և կդարձնեն երկկողմանի

Լուրեր

27.06.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 27-ի դրությամբ
27.06.2026 | 11:13
84 տարեկանում մահացել է երգչուհի Ռաիսա Մկրտչյանը
27.06.2026 | 11:04
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը․ ՈՒՂԻՂ
27.06.2026 | 10:57
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
27.06.2026 | 10:30
Մհեր Գրիգորյանը և Իրանի փոխնախագահը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
27.06.2026 | 10:13
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.06.2026 | 09:03
ԱԱ-2026. Բելգիան ու Եգիպտոսը նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 06:03
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց Ուրուգվային, Կաբո Վերդեն նույնպես դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
Բոլորը

Կառավարությունը մտադիր է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը զուգընթաց հանրապետության երկրորդ քաղաք մտնող նեղ ճանապարհը լայնացնել, դարձնել երկկողմանի։ Այս մասին Շիրակի մարզային իշխանություններին տեղեկացրել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ հայտարարելով․ «Հյուսիս-հարավ ճանապարհի մինչև Գյումրի հասնելը կա շրջանցիկ հատված և կա Բավրա հատված։ Այն հատվածից սկսած, երբ որ մենք պիտի շարունակենք դեպի Գյումրի, գոյություն ունի սովորական, նեղ ճանապարհ։ Մենք որոշել ենք, որ պետք է փոխենք այդ ճանապարհի կարգը և ավելի բարձրակարգ ճանապարհ կառուցենք՝ հաշվի առնելով, որ մեր երկրորդ քաղաքն է և չլինի այնպես, որ հենց Հյուսիս-հարավն ավարտվի, ամբողջովին այլ որակի կամ այլ ստանդարտի ճանապարհով մուտք գործենք Գյումրի։

Դրա համար կփորձենք, ինչքան հնարավորությունը թույլ կտա բարձրակարգ երկկողմանի ճանապարհով Հյուսիս-հարավը շարունակել դեպի Գյումրի»։
Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն էլ մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ նախարարի խոսքը Գյումրի մտնող հատվածի մասին է, որը նախկինում եղել է Հյուսիս-հարավ ճանապարհի բաղկացուցիչ մաս, այնուհետ նախագիծը փոխվել է և դուրս է մնացել Հյուսիս-հարավ ճանապարհից։

Ըստ Խաչատուր Խնրձցյանի՝  այն միջպետական ճանապարհից դուրս եկած հատված է, որը Արևիկի խաչմերուկից գալիս-միանում Ազատանի կամուրջին։ Այն մնացել է միաթև, Շիրակի մարզպետարանից առաջարկել են դարձնել երկթև, կառավարության հետ համաձայնություն են ձեռք բերել։

Շիրակի մարզպետարանի պաշտոնյան ասաց․ «Այն նույն Հյուսիս-հարավի լայնքով պիտի գա, հասնի մինչև Գյումրի։ Աննպատակահամար է Գյումրի մտնող ճանապարհը լինի միաթև և նեղ։ Մայրուղուց գալիս ես ու նեղ ճանապարհով ես անցնում, հարցը քննարկվել է, համաձայնություն ձեռք բերվել է։

Նեղ ճանապարհի մասով մրցույթը եղել է, պարզապես ճանապարհը պիտի լայնացվի, լայնացված հատվածի համար դեռ նախագիծ չկա, որ մրցույթ լինի։ Եթե լայնացրեցին, շինարարությունը կսկսվի գարնանը, կտևի մեկ տարի, խոսքը 4,9 կիլոմետր հատվածի մասին է»։

Արմիկ Մովսիսյան