ՀՀ-ն հարվածներ ստացավ՝ ՌԴ-ի պահանջները չկատարեց․ հաջորդիվ՝ գազն ու Լարսի անցակետը գուցե փակեն․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Երբ Սերգեյ Լավրովն «օկուպանտ» կոչեց ՀՀ-ին, և մեղադրեց նախկին իշխանություններին, թե նրանք չէին համաձայնում ՌԴ-ի առաջարկին՝ տարածքները հանձնել Ադրբեջանին, և Բաքուն ինքը վերադարձրեց իր հողերը, արժե հիշել՝ ի՞նչ վարքագիծ էր դրսևորում ՌԴ-ն, արդյո՞ք խաղաղ լուծման էր տանում հարցը։ Ըստ Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ինստիտուտի՝ 2011-2020 թվականների ընթացքում Ադրբեջանին սպառազինություն մատակարարած առաջին և երրորդ երկրները ՀԱՊԿ անդամներ Ռուսաստանն ու Բելառուսն են։ Այդ տարիներին Ադրբեջանը Հայաստանի դաշնակից համարվող ՀԱՊԿ անդամ երկրներից ստացել է իր ներմուծած զենքի 67.2%-ը` ավելի քանի 2/3-րդը։ Նույն ժամանակահատվածում Թուրքիայից ներմուծել է ամբողջի ընդամենը 2.9%-ը։

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է՝ սա ամենևին պատահական վիճակագրություն չէ, և եթե դրան գումարենք նաև այն, որ ՀԱՊԿ-ն ամբողջությամբ տապալել է իր առաքելությունը ՀՀ-ում` չի պաշտպանել ադրբեջանական հարձակումներից, պատկերն առավել ամբողջական կդառնա։

«Սա հստակ քաղաքականություն է։ ՌԴ-ին անհրաժեշտ է կոնֆլիկտի վերարտադրություն, որի վառելիքն այս պահին հայկական կողմի զիջումներն են։ Զիջումներից ամենաակտուալը միջանցքն է, որը ստանալու գործիքը Լաչինի միջանցքի փակումն է։ ՌԴ-ն ուզում է ՀՀ-ից ստանալ միջանցք, որն անունով արտատարածքային չի լինի, բայց բովանդակությամբ կլինի այդպիսին, որովհետև երկու կողմից փակված է լինելու պատով։ Դա կօգտագործեն որպես կարկանդակ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ ՀՀ-ն չի ուզում դա անել, փոխարենը ստանում է այսպիսի հիբրիդային հարվածներ՝ Ադրբեջանի կողմից հարձակումներ արևելյան սահմանների վրա, միջանցքի փակում, ես կասկածում եմ՝ ապագայում կլինի ՀՀ-ի համար գազի անջատում, Լարսի փակում, քանի դեռ ՀՀ-ն չի համաձայնվել ՌԴ-ի ուզած պայմաններին։ Այդ պայմաններն ունեն աճի միտում։ Եթե այսօր տանք միջանցքը, վաղն ուրիշ բան են ուզելու, որ Ադրբեջանին կերակրեն»,- նշեց փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան