«Սերժանտն ասեց՝ տղե՛րք, բերել են մեզ էստեղ, ասել են՝ ապահով ա, բայց թուրքերն եկել մտել են». վկայի ցուցմունքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
09.10.2026 | 16:32
Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
09.10.2026 | 16:19
Սպանության նախապատրաստության գործով 4 անձ է ձերբակալվել․ իրավապահները կանխել են հանցագործությունը
09.10.2026 | 16:08
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։

Նիստերի դահլիճում են նաև 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված կամ անհետ կորած այն զինծառայողների հարազատները, որոնց զովելու կամ անհետ կորելու հանգամանքը կապվում է հրամանատար Իշխան Վահանյանի գործողությունների հետ։

Իշխան Վահանյանը Հադրութում՝ «Վիշկա» կոչվող սարի մոտ մեզ թողել ու հեռացել է, փախել է։
Մանրամասն չեմ կարող ասել՝ ուր է գնացել, բայց այդպես է եղել»,- դատախազի հարցերին պատասխանելիս այս մասին ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, գործով վկա Մստո Մստոյանը։

«Պատերազմի 8-րդ օրը տեղափոխվել ենք Հադրութ՝ մեր հրամանատարների հետ ոտքով նահանջել ենք։ Մեր առաջին վաշտով նահանջի ժամանակ ունեցել ենք 1 զոհ, 2 վիրավոր։ Տեղակայվել ենք Հադրութում զորամասի պադվալում, հաջորդ օրը մի մասս գնացել ենք Արա լեռ, մյուս մասը՝ չգիտեմ ուր։ Հետո ասին՝ թուրքերը Արա լեռ են եկել, մենք գնացել ենք հետ շպրտենք նրանց, անձրև ու բուք էր, մեկ-մեկուկես ժամ սպասել ենք, հետո իջել ենք Հադրութ։ Գնացել ենք զորամաս, հետո գունդը հավաքվում էր Հադրութի դպրոցում։

Մեզ մոտ մնացել էր Վահան Իշխանյանը, որը որպես գումարտակի հրամանատար էր արդեն։

Մեր վաշտի առաջին և երկրորդ դասակին գիշերը տեղափոխեցին ուրիշ տեղ՝ ասելով ապահով տեղ է։ Հրաման եղել է Վահանյան իշխանի կողմից․․․ Այդտեղ էլ ենք ունեցել 2 վիրավոր․․․

«Վիշկա» կոչվող սար ենք բարձրացել, փոխարինել ենք մոբ-երին․․․ Այդ ժամանակ մեր սպայակազմը եղել է ուրիշ տեղ․․․ Հիշում եմ, որ ճամփին էինք, պիտի գնայինք «Վիշկա», զանգեցին, սերժանտներն էին խոսում,  ասին՝ տղե՛րք, բերել են մեզ էստեղ, ասել են՝ ապահով ա, բայց թուրքերն եկել – մտել են, ունենք զոհեր․․․»,- պատմեց Մստոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։