«Աճող անվտանգային սպառնալիքների պայմաններում էապես վտանգվել է ներդրումների ներգրավման գործընթացը». Թադևոս Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 11:11
Թրամփն ասել էր «compatriot»՝ գործընկեր, Քեմբրիջի բառարանն աչքի անցկացրեք». Բաղդասարյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 11:03
Ուկրաինան հարվածել է Տուլայի մարզի «Ազոտ» քիմիական գործարանին
28.10.2026 | 10:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.10.2026 | 10:44
Իսրայելի ընտրություններում Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակիցը մեծամասնություն չեն ստանում
28.10.2026 | 10:40
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը մեկնարկում է աշխարհի առաջնությունում
28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«14.2% տնտեսական ակտիվության աճի շուրջ ¾ մասը արձանագրվել է ի հաշիվ այն ոլորտների, որոնք կրել են ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ազդեցությունները»,-ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ 2022 թվականին միայն բանկային համակարիգով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները ՌԴ-ից Հայաստան կազմել  էմ  ոտ 3.6 մլրդ դոլար՝ նախորդ տարվանից 4.2 անգամ ավել:

«Դրամական այս փոխանցումներն միայն համարժեք են Հայաստանի տարեկան ՀՆԱ-ի 20 %-ին: Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը նույնպես աննախադեպ աճել են շուրջ 80%-ով, սակայն հիմնականում մենք ՌԴ ենք արտահանել ոչ թե սեփական արտադրանքը, այլ մյուս երկրներից ներմուծվածը։

Վրաստանը, չլինելով ԵԱՏՄ անդամ և ՌԴ գործընկեր, նույն այդ գործոնների համադրությամբ 2022 թվականին նույնպես տնտեսության երկնիշ աճ է ապահովել, իսկ 2018-21 թվականներին ներդրումների միջին աճը կազմել է 3.5 % և աճող անվտանգային մարտահրավերների պայմաններում վտանգված է հետագայում դրանց ներգրավման գործընթացը:

Խոստացված թռիչքաձև աճի փոխարեն համախառն ներքին արդյունքի աճը 2018-21 թթ. կազմել է 2.8 % տարեկան միջին կտրվածքով, իսկ պետական միջին պարտքը պատիկներով ավել է աճել»,-հայտարարեց Ավետիսյանը:

Պատգամավորի դիտարկմամբ՝  պետական եկամտի մի մասն էլ չի ծառայեցվում հիմնական նպատակին՝ ձախողված կառավարման հետևանքով:

Մանրամասները՝ տեսանյութում։