Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարդգես Ծաղիկյանն այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, իսկ պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Թադևոս Նալբանդյանն աշխատանքային այցով եղել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում․ տեղեկացնում են ՔԿԾ-ից։ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում տեղակալ Վարդգես Ծաղիկյանի հետ քննարկվել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, դրանց կատարման …

