Երևանում կայացել է ԵՄ/ԵԽ կողմից կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ծրագրի ամփոփիչ նիստը

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն այսօր մասնակցել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի (ԵՄ/ԵԽ) կողմից իրականացվող՝ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և կանխարգելման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում» ծրագրի համակարգող խորհրդի ամփոփիչ նիստին, որին ներկա էր նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

Դեռևս 2019 թվականից մեկնարկած «Գործընկերություն հանուն լավ կառավարման» (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի երկրորդ փուլի շրջանակում իրականացվող վերը նշված ծրագրի նպատակն է՝ աջակցել երկրում հակակոռուպցիոն բարեփոխումներին, այդ թվում՝ նպաստել կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունավետության բարձրացմանը:

Անդրադառնալով հիշյալ ծրագրի և Հայաստանի կողմից հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակում իրականացված միջոցառումներին՝ ԵԽ և ԵՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ այդ համատեքստում նոր ինստիտուցիոնալ մարմինների, այդ թվում՝ Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող միակ մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը իրապես հաջողված քայլ էր:

Ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով եվրոպացի գործընկերներին Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարին աջակցելու համար՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն իր գնահատանքի խոսքն է ուղղել հատկապես ծրագրի այն մասնակիցներին, որոնք աշխատել են նվիրումով և իրենց փորձն ու գիտելիքներն են ներդրել՝ ծրագրով նախատեսված միջոցառումները հնարավորինս արդյունավետ և նպատակային իրագործելու համար:

Միաժամանակ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը վերահաստատել է եվրոպացի գործընկերների արտահայտած այն դիրքորոշումը, որ Հայաստանում իսկապես առկա է կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք, որը դրսևորվում է նաև Կոմիտեի արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ հաստիքակազմի համալրմանն ու կառույցի այլ կարողությունների զարգացմանն ուղղված՝ կառավարության օպերատիվ արձագանքով:

Սասուն Խաչատրյանը հույս է հայտնել, որ ԵՄ/ԵԽ հայաստանյան ծրագրի հաջորդ՝ 3-րդ փուլում արդեն Հակակոռուպցիոն կոմիտեն առավել ակտիվ ներգրավվածություն կունենա, և եվրոպացի գործընկերների հետ համատեղ աշխատանքի արդյունքում լուրջ առաջընթաց կարձանագրվի կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներում: