Լաչինում ռենտգեն սարքերի տեղադրում. միջանցքի բացման Բաքվի պայմանները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 16:26
«Մի զանգ է պետք, որ ծրագրերը փոխի»․ Ղազարյանը՝ Փաշինյանի Դավոս մեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:23
Թուրքիայում Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված ևս մեկ գործիչ է ձերբակալվել
27.10.2026 | 16:23
«Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար մուծել»․ Ղազարյանը՝ Միրզոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:19
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային
27.10.2026 | 16:16
Ադրբեջանին TRIPP-ով ոչինչ չենք տալիս, սահմանը բացում ենք փոխադարձաբար. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:14
Սենց էլ անորոշ վիճակ․ Միրզոյանը TRIPP-ի շուրջ խոսքը եզրափակեց անեկդոտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:12
99 տարվա պարտավորություն եք առաջարկում՝ առանց տնտեսական հաշվարկի․ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 16:05
ԵՊՀ երկու ամբիոնի վարիչ է ձերբակալվել․ ՀԿԿ
27.10.2026 | 16:00
Քյարքի-Տիգրանաշեն. ինչպես հայկական տարածքում գտնվող գյուղը դարձավ ադրբեջանական անկլավ
27.10.2026 | 15:54
Բաքվի դատավճիռը հերքում է ինքն իրեն. Հայ դատի կենտրոնական խորհրդի զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ
27.10.2026 | 15:47
Եթե Ադրբեջանը ստանա TRIPP-ը, կարող է կորցնել խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիան․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահը ողջունում է փաստը, որ Ադրբեջանի հետ բանակցում են Արցախի իշխանությունները։ Թեև Ալեն Սիմոնյանը պնդում է, որ քննարկումների բովանդակության մասին տեղեկություն չունի, այդուհանդերձ, շեշտում է՝ ուրախալի է, որ կան Ստեփանակերտ-Բաքու ուղիղ շփումներ։

Արդեն նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության հաջորդ օրը  հայտնի դարձավ, որ հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնել էր, որ ի թիվ այլ հարցերի՝ քննարկվել է նաև Լաչինի միջանցքում իրավիճակը։ Ըստ մամուլի՝ հանդիպմանը մասնակցել է անձամբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Այս տեղեկությունը պաշտոնապես ո՛չ հերքվեց, ո՛չ էլ հաստատվեց։

Հարությունյանի խորհրդական Դավիթ Բաբայանը, մինչդեռ, Factor.am-ի հետ զրույցում պնդում է, թե Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կենսական նշանակության հարցերի շուրջ տեղի ունեցող շփումները բանակցություններ որակելը ճիշտ չէ, դրանք բնույթով քաղաքական չեն։

Եվ մինչ Բաբայանը պնդում է, թե բանակցություններ չկան, Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության օրը Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Արցախը պատրաստ է Բաքվի հետ երկխոսության։ Ի դեպ, Գուրգեն Ներսիսյանին պետնախարարի պաշտոնում ներկայացնելիս Հարությունյանը տեղեկացրել էր, թե նրա համակարգման ոլորտում են լինելու բոլոր գործադիր մարմինները՝ բացառությամբ ուժային կառույցների և Արտաքին գործերի նախարարության:

Հայաստանի իշխանությունը տևական ժամանակ է՝ խոսում է Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության մասին, որը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների ներդրմամբ։ Մինչ այս պահը դեռ հստակ չէ, թե ի՞նչ մեխանիզմներ են լինելու, ովքե՞ր են երաշխավորելու դրանց գործարկումը։ Ալեն Սիմոնյանն ասում է՝ կարևոր չէ, թե ով կլինի միջազգային  երաշխավորը, կարևոր է այն, որ դա իրականություն դառնա։

Խորհրդարանի խոսնակը շարունակում է պնդել, թե Հայաստան-Ադրբեջան խաղաղության հնարավոր պայմանագրում Արցախի մասին խոսք պետք է չլինի, որը, սակայն, ըստ Սիմոնյանի, չի նշանակում արցախահայության իրավունքներից հրաժարում։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ խնդիրը միայն այն չէ, որ ամրագրում լինի, այլ այն, թե այդ ամրագրումն ինչպիսի կլինի։

Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորը հայտարարում է, որ տեղեկություն  ունի, թե Ադրբեջանի հերթական պայմանի, այն է՝ Լաչինի միջանցքում անցակետերի տեղադրման հետ կապված կան որոշակի պայմանավորվածությունները։ Աբրահամյանը պնդում է, թե ավելի քանի 2․5 ամիս փակված միջանցքը բացելու՝ Ադրբեջանի միակ պայմանը Ռուբեն Վարդանյանի հրաժարականը չէ, դա ընդամենը մեկն է։ Ըստ նրա՝ այս պահին քննարկված է նաև Լաչինի միջանցքում ռենտգեն սարքերի տեղադրման հարցը։

Թեմային այսօր անդրադարձել է նաև Բաքվում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանցի դիվանագետը նախ հիշեցրել է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետերի ստեղծում չի նախատեսում, բայց և չի բացառել Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի վրա տեխնիկական ստուգման հավելյալ միջոցների ներդրումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան