Ոստիկանությունը բարեփոխված չէ. Անդրանիկ Քոչարյանը` Վահե Ղազարյանի հետ հանդիպումից հետո. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր  Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն Ազգային ժողովում հանդիպում է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։

ԱԺ պաշտպանության և անվտնգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խոսակցություններին, թե ինքը պաշտպանության նախարար դառնալու հավակնություններ ունի, նշեց․ «Ես 28 տարեկանում երբ դարձել եմ ՆԳ փոխնախարար, ապա առաջին տեղակալ։
Մամուլն անընդհատ գրում է, որ Անդրանիկ Քոչարյանը վաղը նշանակվելու է նախարար, բայց ես ապավինում եմ ճակատագրին: Ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ:
1990-ականներին պաշտպանության հանձնաժողովի նախագահը եղել է Վազգեն Սարգսյանը, հիմա ես գտնվում եմ այնտեղ, որտեղից սկսել ենք մեր անվտանգային համակարգի կայացման փուլերը: Այդ խոսակցությունները նաև տարածվում են նաև նրա համար, որ անորոշություն մտցնեն բարեփոխումների այն ընթացքի մեջ, որը մենք նախաձեռնել ենք»,- նշեց Քոչարյանը։

Անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ոստիկանությունը բարեփոխվա՞ծ է, հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Իհարկե ոչ, ոստիկանությունը նոր մտնում է այն փուլ, որը հնարավորություն է տալիս բարեփոխման ընթացքը դարձնել անշրջելի: Դրա համար իրենք դարձան նախարարություն, որպեսզի ավելի վերահսկելի լինեն»:

Դիտարկմանը, որ Վահե Ղազարյանի նշանակումով իշխանությունը տապալեց ոստիկանությունում բարեփոխումերի գործընթացը, Քոչարյանն արձագանքեց․ «Ցանկացած նշանակում պետք է նպաստի ինչ-որ ծրագրի իրականացմանը։ Կառավարությունն ունի ծրագիր ՆԳՆ ունենալու և այն դարձնելու ավելի վերահսկելի կառույց»։

Մանրամասները՝ տեսանյութում։