«Ադրբեջանցիների հետ հնարավոր չէ ապրել»․ Սումգայիթյան ջարդից 35 տարի անց Բաքվի ձեռագիրը չի փոխվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

35 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը՝ առնվազն կես միլիոն մարդ: Սումգայիթյան ջարդերը պատասխանն էին Արցախի ժողովրդի՝ պատմական հայրենիքում արժանապատիվ և անվտանգ կյանքի անօտարելի իրավունքի բարձրաձայնման ու ինքնորոշման իրավունքի իրականացման մտադրության:

Մինչ օրս եռօրյա ջարդերի զոհերի թիվը հստակեցված չէ. ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով՝ սպանվածների թիվը մի քանի տասնյակի է հասնում, իսկ ոչ պաշտոնականով՝ հազարից ավելիի։

Սումգայիթյան ջարդերը միակը չէին՝ հիշեցնում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը։

«Ո՛չ Սումգայիթն էր մի արտառոց բան, ցավոք, ո՛չ երկու տարի անց Բաքվի հայկական ջարդերը, ո՛չ Շահումյանի ամբողջ բնակչության բռնի դեպորտացիան․ սրանք նույն շրջանակներում էին»,- նկատում է Խառատյանը։

Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանն ասում է՝ մոռանալ ամեն ինչ ու խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ, առնվազն հիմա, հնարավոր չէ։ Նրա կարծիքով՝ Բաքուն հիմա էլ ուզում է Արցախն էթնիկ զտման ենթարկել, բայց վախենում է հետևանքներից։

«Միասին ապրել՝ նշանակում է մարդկանց ազատ շփում, նշանակում է, որ մարդկանց կյանքը, առողջությունը, սեփականությունը չի ապահովվում զինվորների ներկայությամբ՝ խաղաղապահների կամ բանակի, այլ խաղաղ համագոյակցություն է, ինչպես լինում է մարդկանց միջև։ Բայց դա հնարավոր չէ առնվազն մեկ սերունդ»,- ասում է Հովհաննիսյանը։

Բաքվից 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների թողտվությամբ սկսված հայ բնակչության բնաջնջումը շարունակվում է նաև մեր օրերում՝ կարծում է Հրանուշ Խառատյանը։ Այն, որ Արցախի 120,000 հայեր երկու ամսից ավելի շրջափակման մեջ են, ևս բնաջնջման քաղաքականության մաս է կազմում։

«Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ ցույց տալու համար, որ ոչ թե համակեցությունը, այլ ուղղակի հայերի կյանքի շարունակությունն ադրբեջանական վերահսկողության, առավել ևս՝ պետականության պայմաններում ուղղակի անհնար է»,- ընդգծում է Խառատյանը։

Ըստ ազգագրագետի՝ Արցախն Ադրբեջանին պետք է առանց հայկական ինքնության, բայց վստահ է՝ արցախցիները չեն մոռանա կատարվածը։

35 տարի առաջ իրականացված ու մինչ օրս շարունակվող հայատյաց քաղաքականությունը չեն մոռանում նաև Հայաստանում․ մի խումբ ուսանողներ այսօր քայլերթ իրականացրին դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ։ Ըստ երթի մասնակիցների՝ ակցիան նաև իրազեկելու նպատակ ունի, քանի որ երիտասարդների մեծ մասը չգիտի 35-ամյա վաղեմության ողբերգական իրադարձությունների մասին։

«Հիմա ինչ կատարվում է Արցախում, պատմության կրկնություն է, մենք շատ-շատ անգամներ համոզվել ենք, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի, և ուզում ենք աշխարհին ցույց տալ, որ չպիտի թողնեն կրկնվի այն, ինչ տարիներ առաջ Սումգայիթում»,- ասաց ՀՊՄՀ ուսխորհրդի անդամ Գոռ Ավալյանը։

ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հավաքվածները ևս կարծում են, որ այս պահին ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրել հնարավոր չէ․ դրա համար դեռ երկար ճանապարհ կա անցնելու։ Ասում են՝ թե՛ տարիներ առաջ, թե՛ հիմա աշխարհը լուռ է։ Ի դեպ, մինչ օրս հայերի սպանդը չի արժանացել ադրբեջանական հասարակության դատապարտմանը, ավելին՝ ջարդարարները հերոսացվել են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան