Լաչինի միջանցքում սքաներ սարք տեղադրելը խնդրահարույց կդարձնի ազատ տեղաշարժը․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Բաքվում լրագրողը հիշեցրել է, որ ՀՀ-ն չի մասնակցել 2022-ի դեկտեմբերին Մոսկվայում Բայրամովի և իր հետ հանդիպմանը։

«Մենք հաստատել ենք մեր պատրաստակամությունը՝ նման հանդիպումների անցկացման հնարավորություն ընձեռելու համար։ Ադրբեջանական կողմը դրան պատրաստ է, հայկական կողմն ասել է, որ դեմ չէ, սակայն վերջնական համաձայնություն չի տալիս։ Չեմ կարծում, որ մենք չափազանց համառորեն կառաջարկենք մեր ծառայությունները, երկու կողմերին դրանք լավ հայտնի են»,- պատասխանել է Լավրովը։

Factor TV-ին տված հարցազրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին հարց ուղղեցինք՝ ըստ նրա՝ ճի՞շտ է այս պահին ռուսական ֆորմատներում չհանդիպելու՝ ՀՀ իշխանության մարտավարությունը։

«Իմ կարծիքով՝ սխալ է ՀՀ-ի կողմից ռուսական ձևաչափերը բոյկոտելը։ Փաստացի՝ ուկրաինական ճգնաժամից ի վեր տեղ գտած իրողությունների պայմաններում, Ադրբեջանի նպատակաուղղված քաղաքականության պայմաններում մեր կողմից որոշակի քայլերի արդյունքում հայ-ռուսական հարաբերությունները պատմականորեն հասել են ամենախնդրահարույց մակարդակին։ Իմ գնահատմամբ՝ սա այնքան էլ դրական չէ մեզ համար, որովհետև մեզ համար ամենամեծ սպառնալիքն այս պահին ՌԴ-ից է գալիս, որովհետև ՌԴ-ն այսօր աշխարհում ամենաանկառավարելի և անվերահսկելի խաղացողն է։ Մեկ անգամ Ուկրաինայում արդեն հատել է կարմիր գծերը, և չկա որևէ խոչընդոտ՝ ևս մեկ այլ տեղ հատի այդ կարմիր գծերը»,- ասաց Արմեն Պետրոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան