Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային ընթրիքի ձևաչափով հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Վրաստանի կառավարության հաղորդմամբ՝ Ղարիբաշվիլին ու Ռիքերը քննարկել են ԱՄՆ-ի հետ Վրաստանի ռազմավարական գործընկերության կարևորությունը։ «Զրույցի ընթացքում նաև քննարկվել է տարածաշրջանում ու Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Վրաստանի միջնորդական դերը Հայաստան-Ադրբեջան երկխոսությունում։ Ղարիբաշվիլին ընդգծել է, որ բանակցությունները միակ ու …

