Ինքնորոշման իրավունքը եթե լիներ, ցանկացած մեխանիզմ կաշխատեր. Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Չի կարող ստեղծվել միջազգային մեխանիզմ, որի շուրջ Բաքուն և Ստեփանակերտը որպես իրավահավասար կողմեր կարող են բանակցել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ պաշտոնական Երևանը կարևորում է միջազգային տեսանելի մեխանիզմի ստեղծումը, որի շրջանակում Ստեփանակերտն ու Բաքուն պետք է երկխոսեն։

«Ակնհայտ է, որ օրվա քաղաքական իշխանությունը միջազգային մեխանիզմները կիրառում է, որպեսզի խուսափի արցախյան հարցով Հայաստանի պատասխանատվությունից, ինչն անընդունելի և մերժելի վարքագիծ է»,-նշեց Մինասյանը։
Մինասյանը նկատեց, որ Արցախի ներգրավվածությունը բանակցություններում նախատեսված էր հենց ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափում, որը կառաջադրեին եռանախագահ երկրները և միջազգային հանրությունը խնդրի կարգավորման ինչ–որ մի փուլում։

«Բոլոր այն հայտարարությունները, թե իբր Արցախի ներկայացուցիչների հետ լավ է, որ նստեն, խոսեն և այլն, ձախողման է դատապարտված։  Եթե ի սկզբանե Ադրբեջանն արձանագրում է, որ չկա այդպիսի միավոր, և արցախահայությանը դիտում է որպես Ադրբեջանի հասարակության կամ քաղաքացիների մի մաս, նշանակում է՝ ձախողված Է մեր պատկերացումներին համապատասխան որևէ միջազգային մեխանիզմի գործադրում»,- նշեց Մինասյանը` հավելելով` ինչ էլ առաջարկեն, դա ժամանակավոր կամ դանդաղ մահվան գնացող գործողություն է։

Պատգամավորի խոսքով` իշխանության վարքագծում բացակայում է Արցախի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, ինչը հակասում է հենց իրենց ներկայացրած նախընտրական և կառավարության ծրագրի դրույթներին` «Անջատում հանուն փրկության», կամ «Ճանաչում հանուն փրկության»։
Մանրամասները՝ տեսանյութում։