Աջափնյակի մետրոյի շինարարությունը տևելու է 48 ամիս․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքների համար Կառավարությունը ՏԿԵ նախարարությանը 1 մլրդ 100 մլն դրամ տրամադրեց

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կառավարության նիստում  նշեց, որ ծրագրի նպատակն է քաղաքային զարգացման ծրագրի շրջանակներում Աջափնյակի նոր մետրոյի կայարանի կառուցման նախագծային-նախահաշվային աշխատանքների ձեռքբերման և ֆինանսավորման համար գումար տրամադրելը:

Աշխատանքները երեք փուլից են բաղկացած, առաջին փուլն արդեն իրականացվել է: Աշխատանքներն ընթացքի մեջ են, և կարիք կա հաջորդ փուլերի համար վճարելու նախագծող ընկերությանը: Ընդհանուր առմամբ, Երևանի քաղաքապետարանը արդեն 545 մլն դրամ վճարել է, իսկ ամբողջ արժեքը 1 մլրդ 848 մլն դրամ է:

«Մենք նախագծման առաջին փուլն արդեն անցել ենք «Մետրոգիպրոտրանս» ընկերության հետ, և, նախնական հաշվարկներով, Աջափնյակի կայարանի շինարարությունը տևելու է ընդամենը 48 ամիս, կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ մեկուկես կմ, և կայարանի շինարարությունը նաև ենթադրում է մետրոկամուրջ: Բավական դիտարժան կամուրջ է լինելու, դրանում վստահ ենք»,- ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա նաև ավելացրեց, որ Երևանի մետրոպոլիտենում էական փոփոխություններ են տեղի ունենում, բավական մեծ ծավալի ներդրումներ են արվում:

«Ոչ միայն այս կայարանով ենք ուզում սահմանափակվել, քննարկել ենք Փեթակի տարածքում գտնվող հատվածում ևս մի կայարան ստեղծելու հարցը, իսկ Աջափնյակի կայարանի կառուցումից հետո մետրոն այդ նույն գծով շարունակվելու է, մեկը դեպի Դավթաշենի ուղղությունն է, մեկն արդեն դեպի Աջափնյակ վարչական շրջանի խորքն է, և քաղաքապետարանն առաջարկելու է շաունակական մետրոյի զարգացման ծրագիր, որով մենք ամեն տարի ունենք նոր կայարանների բացման ուղղությամբ կատարվող աշխատանքներ, և իրականում սա ենթակառուցվածքներում ամենարդյունավետ ներդրումներից մեկն է»,- նշեց Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։