Ադրբեջանի ԱԳ նախարարն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են դեսպանատան վրա հարձակումը

Լուրեր

16.08.2026 | 12:06
Մեր երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
Բոլորը

Իրանի փոխարտգործնախարար Մահդի Սաֆարին հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և նրա տեղակալի հետ՝ քննարկել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակումը, գրում է Մեհր գործակալությունը։

Նշվում է, որ հանդիպմանը Սաֆարին իր ցավակցությունն  է հայտնել Ադրբեջանի  կառավարությանն ու ժողովրդին և դեսպանատան միջադեպի հետևանքով զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։ Հանդիպմանը Սաֆարին նաև զեկույց  է ներկայացրել դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ, նաև կոչ է արել այդ գործով երկու երկրների փորձագետների այցեր կազմակերպել։

Իրանցի դիվանագետը նաև հայտարարել է , որ միջադեպի բոլոր ասպեկտները պարզաբանելու և արդարադատություն իրականացնելու համար Թեհրանը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի համապատասխան կառույցների հետ։

Հավելենք, որ իրանական պատվիրակությունը Ադրբեջանում է՝ մասնակցելու COVID-19-ի դեմ պայքարի Չմիավորման շարժման կոնտակտային խմբի գագաթնաժողովին։

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, կան վիրավորներ, հարձակվողին ձերբակալել են։ Պաշտոնական Բաքուն դեսպանատան վրա իրականացված հարձակումն «ահաբեկչություն» է որակել։ Հարձակման վերաբերյալ Թեհրանի քրեական դատախազի պաշտոնակատարն ասել է, որ զինված անձը Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվել է անձնական դրդապատճառներով։ Միջադեպից հետո Բաքուն տարհանել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներին, և այս պահին դեսպանատան գործունեությունը դադարեցված է։

 

Էմմա Չոբանյան