Նիկոլ Փաշինյանը բանակցում է Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու համար. Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաները ևս հաստատում են, որ Նիկոլ Փաշինյանը բանակցում է Արցախը Ադրբեջանի կազմում տրամաբանության մեջ»,- այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` վկայակոչելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստում իր ելույթից հետո եվրոպացի մի պաշտոնյայի հետ զրույցը։

«Իմ ելույթից հետո, որը վերաբերում էր Արցախի կարգավիճակին, ինքնորոշման իրավունքին և այլ կարևոր անվտանգային կետերին, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան, նայելով աչքերիս մեջ, ուղիղ տեսքով ասել է, որ մեր դիրքորոշումից տեղյակ են, բայց դրանք ռելեվանտ չեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը վաղուց բանակցություն չի տանում Արցախի կարգավիճակի վերաբերյալ և բանակցային տրամաբանությունն ամբողջությամբ հիմնված է Ադրբեջանի կազմում Արցախի ապագային»,- նշեց Մամիջանյանը։

Պատգամավորի խոսքով` հնարավոր չէ հերքել ինչպես Արմեն Աշոտյանի ներկայացրած փաստաթուղթը, որը հանդիսանում է տվյալ պահին բանակցային տրամաբանությունը, այնպես էլ այս հայտարարությունը, քանի որ այդ զրույցին մասնակցել են նաև այլ պատգամավորներ, կան նաև ապացույցներ:

Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ երբևէ իշխանական պատգամավորների շուրթերից ինքնորոշման իրավունք բառակապակցությունը չի լսել, իսկ մնացած բոլոր ձևակերպումները «լղոզոցի են», որոնցով փորձում են խաբել Արցախի և ՀՀ–ի ժողովրդին։

Մանրամասները՝ տեսանյութում։