Երբ ասում ես Արցախը երկխոսի, բա դու ո՞վ էիր, որ ստորագրեցիր և տարածքներ հանձնեցին. Մինասյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այն, ինչ արեց Ադրբեջանի հանցագործ նախագահը Մյունխենի համաժողովի ժամանակ, ոչ այլ ինչ էր, քան հայ ժողովրդի վզին փաթաթել Փաշինյանի իշխանության դավադիր, կապիտուլյացիոն ելքը։ Դա հետևանքն է այն բանի, որ ՀՀ իշխանությունը քաղաքացիներին ու միջազգային հանրությանը ներկայացնում է, թե մենք հաշտվել ենք դառը իրականության հետ, Արցախը կորցնելու հետ, ՀՀ-ն պաշտպանելու անկարողության հետ»,- խորհրդարանական ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Մյունխենի անվտանգության համաժողովի քննարկումներին։

Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ 2020թ․-ի նոյեմբերի իննի եռակողմ փաստաթղթով Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ Արցախի տարածքներն Ադրբեջանին թողնելու հանցագործ վարքագիծ դրսևորեց։

«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, որ պետք է ստորագրի Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու փաստաթուղթ։ Ի՞նչ իրավասությամբ նա դա արեց։ Հիմա, երբ ձեռքերը լվանում է և ասում, որ Արցախը պետք է բանակցի, բա դու ո՞վ էիր, որ ստորագրեցիր դա և երկու կյանքի ճանապարհ հանձնեցիր ու փոխանցեցիր։ Ուստի երբ խոսում են երկրորդ կապիտուլյացիայի մասին մասին, սա արդեն կապիտուլյացիա չէ, չգիտեմ ինչ է։ Բայց Արցախին անպաշտպան թողնել գայլային ոհմակների մեջ և հիմնավորել, թե Արցախն է բանակցելու կամ արցախահայությունն է որոշելու՝ ինչպես շարժվել առաջ, սա նշանակում է կրկնակի, եռակի դավաճանություն գործել»,- նշեց Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։