Բելառուսում ձերբակալվել են «ուկրաինական հատուկ ծառայությունների ահաբեկիչն ու նրա հանցակիցները», որոնք ենթադրաբար մասնակցել են «Մաչուլիշչի» օդանավակայանում դիվերսիոն գործողության փորձին։ Այս մասին հայտարարել է երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Փետրվարի 26-ին բելառուս ակտիվիստները հայտնել են Մինսկի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում դիվերսիա իրականացնելու մասին, որի արդյունքում, ինչպես նրանք են պնդում, վնասվել է ռադիոտեղորոշիչ …

