Հայաստանի քաղաքացիական հասարակությունը դատապարտող հայտարարություն է տարածել մարտի 5-ին Ադրբեջանի կողմից արցախցի ոստիկանների թիրախավորման վերաբերյալ։ Հայտարարությունը՝ ստորև․ «Մենք՝ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներքոնշյալ կազմակերպություններս, պահանջում ենք միջազգային գործընկերներից խստորեն և անվերապահորեն դատապարտել 2023թ. մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայողների սպանությունը: Մենք հավատում ենք, որ այս բնույթի …

