3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կօգտվեն անվճար դեղեր ստանալու իրավունքից. նախագիծ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն կստանան օգտվել անվճար դեղեր ստանալու իրավունքից. Առողջապահության նախարարությունն առաջարկում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարել, ինչի արդյունքում շահառուների ցանկում ընդգրկված անձինք կապահովվեն 100 տոկոս անվճար դեղերով։

Օրենքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է բնակչության դեղապահովման, բժշկական օգնության և սպասարկման որակը բարձրացնելու և մահացության ցուցանիշները նվազեցնելու նպատակով:

Մինչ այժմ 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք դեղերը ստանում են 50 տոկոս զեղչով, այն դեպքում, երբ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար դեղեր ստանալու իրավունք:

«Նախագծի ընդունման դեպքում վերը նշված շահառուները կարող են օգտվել պետության կողմից ամբուլատոր-առաջնային օղակի միջոցով տրամադրվող անվճար դեղերի հատկացումից: Բացի այդ, օրենքի փոփոխությունը կբերի կարգավորող իրավական ակտերի համապատասխանեցման»,- նշվում է նախագծի հիմնավորման մեջ։

Հանրային քննարկման հարթակում տեղադրված նախագիծը, թեև ողջունվել է քաղաքացիների կողմից, սակայն նաև շեշտվում է՝ ԱՆ-ն պետք է ուշադրություն դարձնի դեղամիջոցների ցանկին.

«Շատ լավ նախագիծ է, բայց ուշադրություն դարձրեք նաև անվճար հատկացվող դեղերի ցանկին, հիմնականում ցածրորակ դեղեր են, որևէ արդյունք չտվող, էլ չասեմ,որ ցանկում չկան շահառուներին անհրաժեշտ (նշանակված) դեղերը»,- առաջարկությունների բաժնում գրել է քաղաքացի Կարեն Աբրահամյանը։

Գերատեսչությունը պատասխանել է, իր հերթին նշելով, որ «Հիմնական դեղերի ցանկ»-ը լրամշակվում է յուրաքանչյուր տարի` հաշվի առնելով առողջապահության նախարարությանը տրամադրվող ֆինանսական միջոցները.

««Հիմնական դեղերի ցանկ»-ը վերանայվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից և հաստատվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով` հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության երաշխավորությունները, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված բուժման ուղեցույցները, Ցանկում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ հայտերը և Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի ցանկը: Տեղեկացնեմ նաև, որ դեղերի ձեռքբերումն իրականացվում է՝ հիմք ընդունելով գնումները կարգավորող իրավական ակտերը»,- նշված է ամբողջական պատասխանում։

Նախագիծն E-draft հարթակում կմնա մինչև մարտի 17-ը։

Ռոզա Վարդանյան