Թուրքիայում ավերիչ երկրաշարժերի հետևանքով հայ համայնքից զոհերի թիվը 11 է։ Մասնավորապես, Ստամբուլում լույս տեսնող Ակոս պարբերականը հայտնում է, որ Իսկենդերունից լուր չի եղել Արմիկ, Մեսրոպ և Թակուն Բալըքյաններից։ Սակայն հայտնի է դարձել, որ ընտանիքի անդամները մահացել են։ Նույն շրջանից զոհվել է նաև Փայծառ Սիլահլըն։ Փլատակների տակ հայտնաբերվել են Դիարբեքիրից երգչուհի Զիլան Տիգրիսի և նրա ամուսնու՝ …

