ՆԱՏՕ-ի տվյալներով՝ ՌԴ-ն Բախմուտի մարտերում հինգ անգամ ավելի շատ զինծառայող է կորցրել, քան Ուկրաինան

Լուրեր

16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 12:06
Հայ երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ
16.08.2026 | 11:53
Վթարային ջրանջատում Երևանում և Արմավիրում
16.08.2026 | 11:29
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել է կազմակերպությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին
16.08.2026 | 10:53
Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը
16.08.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
Բոլորը

ՆԱՏՕ-ի հետախուզության տվյալներով՝ ռուսական զորքերը Դոնեցկի շրջանում Բախմուտ քաղաքի մարտերում հինգ անգամ ավելի շատ զինծառայող են կորցրել, քան Ուկրաինան։ Այս մասին անանունության պայմանով CNN-ին ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյաներից մեկը, գրում է Meduza-ն։

Լրատվամիջոցի աղբյուրը ստույգ տվյալներ չի ներկայացրել կողմերի կորուստների վերաբերյալ, սակայն նշել է, որ չնայած նման համամասնությանը՝ Ուկրաինան, այնուամենայնիվ, զգալի կորուստներ է կրում Բախմուտը պաշտպանելիս։

Հունվարին Der Spiegel-ը հաղորդել է, որ գերմանական հետախուզության տվյալներով՝ ուկրաինական բանակն ամեն օր քաղաքի մարտերում եռանիշ թվով զինծառայողներ է կորցնում։

Ըստ CNN-ի էլ՝ Ուկրաինայի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Բախմուտի մարտերի ժամանակ ուկրաինական կողմը ռուսական կողմին զգալի վնաս է պատճառում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ պատերազմի 376-րդ օրվա արդյունքներն ամփոփող տեսաուղերձում մեկնաբանելով Բախմուտի պաշտպանությունը շարունակելու որոշումը՝ նշել էր, որ ամբողջ պատերազմում քաղաքն «ամենամեծ արդյունքներից մեկն է տալիս»:

Էմմա Չոբանյան