ԱԺ կին պատգամավորներն ու կին աշխատողները կպարգևատրվեն
Հասարակություն
07.03.2023 | 16:16Կանանց տոնի առիթով Ազգային ժողովի կին պատգամավորներն ու կին աշխատողները կպարգևատրվեն: Այս մասին համապատասխան կարգադրությունը ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Այսպիսով ԱԺ նախագահը կարգադրել է կին պատգամավորներին և կին աշխատողներին պարգևատրել 60 հազար դրամի չափով: