Լուկաշենկոն հայտարարել է «Մաչուլիշչի» օդանավակայանի վրա ենթադրյալ դիվերսիայի մասնակիցների ձերբակալության մասին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելառուսում ձերբակալվել են «ուկրաինական հատուկ ծառայությունների ահաբեկիչն ու նրա հանցակիցները», որոնք ենթադրաբար մասնակցել են «Մաչուլիշչի» օդանավակայանում դիվերսիոն գործողության փորձին։ Այս մասին հայտարարել է երկրի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Փետրվարի 26-ին բելառուս ակտիվիստները հայտնել են Մինսկի մերձակայքում գտնվող ռազմական օդանավակայանում դիվերսիա իրականացնելու մասին, որի արդյունքում, ինչպես նրանք են պնդում, վնասվել է ռադիոտեղորոշիչ հայտնաբերման A-50 ինքնաթիռը:

Մինչ այժմ Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունները կտրականապես հերքում էին, որ նման միջադեպ է տեղի ունեցել, սակայն շուտով հայտնի դարձավ, որ ինքնաթիռը լքել է Բելառուսը և տեղափոխվել Տագանրոգ՝ տեղական ավիաընկերությունում վերանորոգման համար։

Լուկաշենկայի խոսքով՝ ձերբակալվածն ունի ռուսական և ուկրաինական անձնագրեր և ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվել է 2014 թվականին։

«ՏՏ մասնագետ կամ տեխնոլոգիաներից լավատեղյակ՝ նա պատրաստվում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել»,- ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով ռուսական ինքնաթիռը փոքր վնաս է ստացել։

«Բարեբախտաբար, օդանավն էական վնաս չի ստացել, բացառությամբ, ինչպես ասում են, քերծվածքներից և կորպուսի մեկ անցքից, ինչը չի խանգարում ռազմական ինքնաթիռին կատարել իր պարտականությունները։ Այնուամենայնիվ, մենք խնդրել ենք ռուսներին, որպեսզի վերցնեն այդ ինքնաթիռը տեխնիկական սպասարկման համար և մեզ մեկ ուրիշն ուղարկեն»,- ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի ընդդիմադիր BYPOL ասոցիացիան հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են բելառուս պարտիզանները, որոնց հաջողվել է լքել երկիրը։

Տաթև Ֆռանգյան