Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ բավական նյարդային կերպով է արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի նախօրեի հայտարարությանը՝ կապված Բաքվի ստահոդ թեզերի տարածման հետ։ Ինչպես միշտ՝ Բաքուն Հայաստանի հայտարարությունները որակել է «ստով ու զրպարտություններով լի» և Երևանին անհիմն ու առանց փաստերի մեղադրանքներ ներկայացրել։ «Հայաստանը հերթական անգամ կեղծավորությամբ հերքում է «Խանքենդի-Խալֆալի-Տուրսու» գրունտային ճանապարհը ռազմական նպատակներով օգտագործելու փաստը՝ հայկական զինված ուժերի մեքենաներ …

