Ռուսաստանը կրկին զանգվածային հրթիռային հարձակման է ենթարկել Ուկրաինային

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 8-ի լույս 9-ի գիշերը ռուսական զորքերը նոր զանգվածային հրթիռային հարձակում են իրականացրել Ուկրաինայի վրա։ Telegram-ի մի շարք ալիքների տվյալներով՝ «Իսկանդեր», «С-300», «Կալիբր», «X59», «X22» հրթիռների և անօդաչու սարքերի օգտագործմամբ հարձակումն իրականացվել է Սև և Ազովի ծովերի ջրերից, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի շրջանից։ Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ռուսական հրթիռների և անօդաչու սարքերի հարվածների հետևանքով Օդեսայի մարզում վնասվել է էներգետիկ ենթակառուցվածք և բնակելի շենքեր։ Այս մասին Telegram-ում հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն։ Նրա խոսքով՝ տուժածներ չկան, էլեկտրամատակարարումը սահմանափակվել է։

Իր հերթին, Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը գրել է քաղաքի որոշ շրջաններում մի շարք պայթյունների և էլեկտրաէներգիայի անջատումների մասին՝ նշելով, որ «էներգետիկ ենթակառուցվածքը հարվածի տակ է»։ Խարկովի վարչական շրջանի ղեկավար Օլեգ Սինեգուբովը մանրամասներ է հայտնել․ քաղաքում և շրջանում մոտ 15 հարված է հասցվել, ըստ նախնական տեղեկությունների՝ հարվածներից մեկը եղել է բնակելի շենքի վրա, զոհերի ու ավերածությունների մասին տեղեկությունները ճշտվում են։

Խմելնիցկիի վարչական շրջանի ղեկավար Սերգեյ Գամալին էլ Telegram-ում գրել է երկրի կարևոր ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին՝ կոչ անելով չանտեսել օդային հարձակման նախազգուշացումը։

Կիևի մարզում, տեղի ռազմական վարչակազմի տեղեկություններով, գործել է հակաօդային պաշտպանությունը։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են Սումիի, Ժիտոմիրի, Տերնոպոլի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի մարզերում պայթյունների մասին։ Տեղեկացվում է, որ որոշ դեպքերում պայթյունների պատճառ կարող է լինել ՀՕՊ համակարգերի աշխատանքը։

Ռուսաստանի Դաշնությունը հարձակման համար նոր մարտավարություն է կիրառել՝ օգտագործելով կեղծ օդային թիրախներ, մասնավորապես՝ օդապարիկներ՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը մոլորեցնելու համար, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ռուսական կողմից արձակված հրթիռների ստույգ թիվը հայտնի չէ։

Տաթև Ֆռանգյան