«Ստով և զրպարտություններով լի»․ Բաքվի նյարդային արձագանքը ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Լուրեր

13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ բավական նյարդային կերպով է արձագանքել ՀՀ ԱԳՆ-ի նախօրեի հայտարարությանը՝ կապված Բաքվի ստահոդ թեզերի տարածման հետ։

Ինչպես միշտ՝ Բաքուն Հայաստանի հայտարարությունները որակել է «ստով ու զրպարտություններով լի» և Երևանին անհիմն ու առանց փաստերի մեղադրանքներ ներկայացրել։

«Հայաստանը հերթական անգամ կեղծավորությամբ հերքում է «Խանքենդի-Խալֆալի-Տուրսու» գրունտային ճանապարհը ռազմական նպատակներով օգտագործելու փաստը՝ հայկական զինված ուժերի մեքենաներ տեղափոխելու համար, ինչն արձանագրել են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների տեսախցիկները և ցուցադրվել է ՊՆ-ի կողմից։ Միանգամայն անհիմն է մեղադրել Ադրբեջանին իր պարտավորությունները չկատարելու մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանին ԱԳՆ-ն չի նշում, որ հրապարակված տեսանյութում հստակություն չկա, բացակայում է փաստ, որ մեքենայով զենք է տեղափոխվում, բացի այդ՝ չկա որևէ ապացույց, որ մեքենան պատկանում է ՀՀ ԶՈՒ-ին, ինչպես կեղծ պնդում է անում Բաքուն, և որ ՀՀ-ն Արցախում զինված ուժեր չունի։

«Անընդունելի է, որ Հայաստանը, ձգտելով խեղաթյուրել Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը և իր երազանքները որպես իրականություն ներկայացնել, Ադրբեջանին ներկայացնում է պահանջներ, իբր, որոշման կատարումից խուսափելու մասով»,- նշում է Բաքվին։

«Ադրբեջանի դեմ հայկական կողմի «ագրեսիվ քաղաքականությունն ու անօրինական գործողությունները» կանխելու համար անհրաժեշտ է սահմանային անցակետ ստեղծել Լաչինի ճանապարհի սկզբնամասում»,- հավելել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ևս մեկ անգամ բացահայտելով Արցախը երեք ամիս շրջափակման մեջ պահելու և մարտի 5-ի ահաբեկչական հարձակումը կազմակերպելու նպատակներից մեկը։

Էմմա Չոբանյան