Վրաստանի խորհրդարանի մարտի 9-ի և 10-ի լիագումար նիստերը չեղարկվել են՝ շենքի վնասման պատճառով

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

Վրաստանի խորհրդարանում հինգշաբթի և ուրբաթ նախատեսված լիագումար նիստերը չեղարկվել են՝ մարտի 7-ին և 8-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ պատճառված վնասի պատճառով։ Այս մասին ասվում է օրենսդիր մարմնի տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է Եվրոպեյսկայա պրավդան։

«Մարտի 7-8-ը խորհրդարանի շենքի մոտ հավաքված որոշ քաղաքացիների բռնի գործողությունների հետևանքով վնասներ են հասցվել խորհրդարանի շենքին և ենթակառուցվածքներին։ Ենթակառուցվածքներին հասցված վնասի պատճառով և ներսում գտնվողների առողջությանը սպառնացող վտանգներից խուսափելու համար այս շաբաթ լիագումար նիստեր չեն կայանա»,- ասված է հաղորդագրությունում։

Խորհրդարան մարդկանց մուտքի սահմանափակ ռեժիմ է գործելու. oրենսդիր մարմնի շենք մուտք կգործեն միայն այն անձինք, ովքեր կներգրավվեն վնասի գնահատման գործում, պարզաբանել են խորհրդարանից։

Հիշեցնենք, որ հազարավոր մարդիկ մարտի 7-ին և 8-ին Թբիլիսիում բողոքի ցույց են անցկացրել այն բանից հետո, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի նախագծի վրացական տարբերակը։

Երկու հանրահավաքի մասնակիցներին էլ ուշ գիշերը ցրել են ուժայինները՝ կիրառելով ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։ Բողոքի երկու օրերի ընթացքում ավելի քան 130 մարդ բերման է ենթարկվել։

Մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշել է հրաժարվել նախագծի ամերիկյան տարբերակը դիտարկելուց։

Տաթև Ֆռանգյան