ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով Անկարայում է, որտեղ հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Արարատ Միրզոյանը թուրք պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսում ևս մեկ անգամ ՀՀ-ի անունից ցավակցություն է հայտնել ավերիչ երկրաշարժին զոհ գնացած հազարավոր մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանը և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։ «Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988 …

