Ուկրաինայի գործընկերները կօգնեն հակահարձակում սկսել գարնանը․ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի երկրների գործընկերների հետ հանդիպմանը։ «Մենք կաջակցենք Ուկրաինայի ազատության համար պայքարին երկարաժամկետ հեռանկարում և կօգնենք Ուկրաինային դիմակայել և առաջ շարժվել գարնանային հակահարձակման ժամանակ»,- ասել է նա։ Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել ռազմական օգնությունը Կիևին …

