Իրաքի Քուրդիստանի ղեկավար Նեհիրվան Բարզանին այցելել է երկրաշարժից տուժած Թուրքիայի շրջաններ, հանդիպել քուրդ փրկարարների հետ, գրում է Kurdistan24-ը։ Բուրսայի նահանգապետ Յակուպ Ջանբոլաթը և նրա տեղակալը Բարզանիին ընդունել են թուրքական աղետների կառավարման գործակալության՝ AFAD-ի շտաբ-բնակարանում, որը գտնվում է Գազիանթեփում՝ երկրաշարժից ամենաշատ տուժած շրջաններից մեկում։ Բարզանին ցավակցություն է հայտնել երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին՝ վիրավորներին մաղթելով շուտափույթ ապաքինում։ …

