«Իմ իդեալը խելացի ու ազատ կինն է»․ Աննա Վարդապետյանը՝ կանանց նվիրված համաժողովին

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, այսօր մասնակցել է «Հնարավորություններ և խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողովին:

Հանրային կապերի բաժինը ներկայացրել է Աննա Վարդապետյանի ելույթը․

«Հարգելի՛ տիկին Հակոբյան,
Հարգելի՛ գործընկերներ,
Հարգելի՛ ներկաներ,

Շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Տիկին Հակոբյան, շնորհակալ եմ Ձեզ՝ այս միջոցառումը նախաձեռնելու և ելույթով հանդես գալու հնարավորությունը տալու համար:

Ո՞վ է իմ իդեալը: Խելացի կինը: Ինչո՞ւ: Խելացի կինն ազատ է, հետևաբար՝ համարձակ, հետևաբար՝ պատասխանատու և ավելի քան որևէ մեկն ունակ է սիրելու և նվիրվելու. սիրելու իր երկիրը, նվիրվելու իր մասնագիտությանը:
Խելացի կնոջ իմ իդեալը հատկապես այն կանայք են, ովքեր յուրաքանչյուրիս կրթության ճանապարհին առաջին լույսն են վառել: Այդ կանայք ուսուցիչներն են:

Այս տարվա մարտի 8-ը Դատախազության համար յուրահատուկ խորհուրդ ունի՝ մեր կին աշխատակիցների հետ մեկտեղ շնորհավորել և երախտիքի խոսքեր ենք հղել Դատախազությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց աշխարհայացքի ձևավորման վրա վճռորոշ ազդեցություն ունեցած կին ուսուցիչներին՝ մարզային դպրոցներում դասավանդող ուսուցչուհիներին:
Ե՞րբ է կինը դառնում խելացի: Խելացի լինելն ընտրություն է, շնորհ չէ:

Ընտրություն՝ առաջանահերթությունների, կարդացած գրքերի, երաժշտության, արվեստին հաղորդակից լինելու, շփումների շրջանակի, բազմաթիվ այլ գործոնների միջև, որոնք ձևավորում են մեզ՝ որպես անհատ:

Իմ ընտրությունը ես կատարել եմ 14 տարեկանում, երբ մի օր ուղեղս ծակեց շատ ցավոտ մի միտք, որ ես ազատ չեմ: Ազատ չեմ բոլոր այն կարծրատիպերից, որոնք սպասվում էին ինձ մեծանալուն զուգընթաց:

«Ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն է սեփական արարքների ու դրանց հետևանքների նկատմամբ», – սա էր հորս հստակ պատասխանը՝ ազատության վերաբերյալ իմ պահանջներին: Ինձ համար շատ պարզ դարձավ մի բան – ազատության ճանապարհի դուռը բացվում է գիտելիքով, քանի որ պատասխանատվությունը պահանջում է գիտակից վարքագիծ: Սա որոշում էր, որը կայացվեց այդ ժամանակ ու չի փոխվել այդ օրվանից:

Ես ապրում եմ ու սովորում ամեն օր և իմ երազանքն է հնարավոր շատ աղջիկների ու կանանց մոտ արթնացնել այս գիտակցումն ու վստահությունը:
Իմ իդեալը խելացի ու ազատ կինն է, ով ունի պատասխանատվության զգացում: Ու, եթե ես երբևէ դուստր ունենամ, ես նրան մի բան կսովորեցնեմ՝ դու պարտավոր չես լինել գեղեցիկ, հմայիչ, անուշիկ, բայց պարտավոր ես լինել խելացի: Երբեք չվախենաս լինել խելացի»:

Համաժողովի՝ քննարկման ձևաչափով նախատեսված հատվածում մի շարք հարցադրումների են անդրադարձել նաև ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Անահիտ Մանասյանը, Սրբուհի Գալյանը և Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը՝ իրենց օրինակով կոչ անելով կանանց և աղջիկներին անընդհատ կրթվել, սահմանել մեծ նպատակներ և վստահել իրենց ուժերին»: