«Օտարերկրյա գործակալների» օրենքը սարսափելի հետևանքներ կունենա. ԵՄ

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ֆեյսբուքյան էջը տարածել է Եվրոպական միության բարձր ներկայացուցչի հայտարարությունը «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունման վերաբերյալ:

Aliq Media-ի հաղորդմամբ՝ հայտարարության մեջ նշվում է, օրենքն իր ներկայիս տեսքով բացասական ազդեցություն և վնասակար հետևանքներ կունենա քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, ինչպես նաև Վրաստանի բազմաթիվ քաղաքացիների համար, ովքեր շահում են այդ կազմակերպությունների աշխատանքից։

Ըստ հայտարարության՝ օրենքը անհամատեղելի է ԵՄ արժեքների և չափանիշների հետ և հակասում է Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի հայտարարած նպատակին, որին աջակցում է Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը։

«Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Սա շատ վատ իրադարձություն է Վրաստանի և նրա ժողովրդի համար։

Օրենքի վերջնական ընդունումը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ մեր հարաբերությունների համար: Եվրամիությունը կոչ է անում Վրաստանին կատարել իր հանձնառությունը՝ խթանելու ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, և հիշեցնում է, որ քաղաքացիներն ունեն խաղաղ բողոքի իրավունք»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: