Վրաստանի իշխանությունը տեղի տվեց․ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը հետ է կանչվել

Լուրեր

20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
Բոլորը

Խորհրդարանական մեծամասնությունը որոշել է հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, այս մասին ասված է «Վրացական երազանքի», «Ժողովրդի ուժ» և խորհրդարանական մեծամասնության քաղխորհրդի համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է 1TV.ge-ն։

«Տեղեկացնում ենք հանրությանը, որ «Վրացական երազանքի», «Ժողովրդի ուժ» քաղխորհրդի և խորհրդարանական մեծամասնության անդամների միջև տեղի են ունեցել խորհրդակցություններ՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի շուրջ ընթացող քաղաքական գործընթացների հետ։

Մենք տեսնում ենք, որ ընդունված օրենքի նախագիծը հասարակության մեջ կարծիքների տարաձայնություններ է առաջացրել։ Ստի մեքենան կարողացավ օրինագիծը ներկայացնել բացասական լույսի ներքո և մոլորության մեջ գցել հանրության որոշակի հատվածին։ Օրենքի նախագծին փակցվել է «Ռուսական օրենք» կեղծ պիտակը, որի առաջին ընթերցմամբ ընդունումը հանրության մի մասի աչքում ներկայացվել է որպես շեղում եվրոպական կուրսից։

Բացի այդ, արմատական ​​ուժերը կարողացել են երիտասարդության մի մասին ներքաշել անօրինական գործողությունների մեջ։ Շնորհակալություն հերոս իրավապահներին, ովքեր համբերությամբ և ամենաբարձր չափանիշներով արձագանքեցին բռնությանը։

Մենք պետք է առավելագույնս զգույշ լինենք մեր երկրում խաղաղության, հանգստության և տնտեսական զարգացման, ինչպես նաև եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացի նկատմամբ։ Ուստի՝ մեր յուրաքանչյուր համաքաղաքացու էներգիան պետք է ծախսել ոչ թե առճակատման, այլ երկրի ճիշտ ուղղությամբ զարգացման վրա։

Հաշվի առնելով վերը նշվածը, որպես հասարակության յուրաքանչյուր անդամի համար պատասխանատու կառավարող ուժ՝ մենք որոշել ենք հետ կանչել մեր կողմից պաշտպանված օրինագիծը՝ առանց վերապահումների։

Քանի որ հուզական ֆոնը մարում է, մենք ավելի լավ կբացատրենք հանրությանը, թե ինչի համար էր օրինագիծը և ինչու էր կարևոր մեր երկրում արտաքին ազդեցության թափանցիկության ապահովումը։ Դա անելու համար մենք կսկսենք հանդիպումներ բնակչության հետ և լայն հանրությանը տեղյակ կպահենք խնդրի յուրաքանչյուր մանրուքի մասին ճշմարտությունը:

Մենք գործում ենք այն առանձնահատուկ պատասխանատվությամբ, որպես կառավարող ուժ, պարտական ​​ենք հասարակության յուրաքանչյուր անդամին։

Վրաստանը կպահպանի խաղաղությունն ու կայունությունը և կշարունակի արժանապատվորեն շարժվել դեպի Եվրոպա, ինչը վրաց հասարակության սկզբունքային ընտրությունն է»,- ասված է հայտարարության մեջ։

Վրաստանի իշխանությունների այս որոշումը հաջորդել է Թբիլիսիում արդեն մի քանի օր շարունակող բողոքի ակցիաներին և բախումներին։  Անցած գիշեր ևս «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ բողոքող ցուցարարները բախվել են ոստիկանության հետ։ Ցուցարարներին ցրելու համար ուժայինները, ինչպես նախորդ օրը, կիրառել են ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ ու խլացուցիչ նռնակներ։ Ցուցարարները փորձել են փակել փողոցները բարիկադներով, նրանցից ոմանք տարբեր առարկաներ են նետել հատուկ ջոկատայինների վրա, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Ցուցարարների մի մասը փորձել է կոտրել խորհրդարանի շենքի դարպասները։ Ոստիկանները, օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ, հավաքվածներին հետ են մղել խորհրդարանից և դրա դիմացի հրապարակից։ Որոշ ժամանակ անց մարդիկ կրկին շարժվել են դեպի խորհրդարանի շենք, իսկ հատուկ ջոկատայինները կրկին սկսել են ցրել ու բերման ենթարկել ցուցարարներին։

«Գրուզիա օնլայնի» փոխանցմամբ՝ Թբիլիսիի կենտրոնում ողջ գիշեր շարունակվել են բողոքի ցույցերն ու բախումներ։ Հատուկ ջոկատայինները ջրցանների ու արցունքաբեր գազ են կիրառել մի քանի անգամ՝ ցուցարարների հետ մղելով Ռութավելի պողոտայից, սակայն վերջիններս որոշ ժամանակ անց կրկին վերադարձել են։
Ինչպես նշում է լրատվականը, ցուցարարների հանդեպ հատուկ միջոցներ ու կոշտ ձերբակալություններ են իրականացվում, սակայն ցուցարարները, հիմնականում երիտասարդներ, կրկին հավաքվում են մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում։ Որոշ վայրերում նստարաններից ու աղբամաններից բարիկադներ են կառուցվել։ Հրկիզվել է առնվազն մեկ մեքենա։ Ցուցարարները վանկարկել են «Վրաստան, Վրաստան», երգում են երկրի հիմնը։
Բողոքի զանգվածային ցույցերը Թբիլիսիում սկսվել են մարտի 7-ին, այն բանից հետո, երբ խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց «Օտար ազդեցության մասին» օրինագիծը, և շարունակվել են մեկ օր անց։ Մարտի 8-ի երեկոյան, ինչպես նախորդ օրը, ընդդիմության հազարավոր համակիրներ հավաքվել են մայրաքաղաքի կենտրոնում՝ դժգոհելով վիճահարույց օրինագիծն ընդունելու իշխանությունների մտադրությունից։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև Ֆռանգյան