Ինչպես են տնօրինվելու 70 200 ԱՄՆ դոլարը և պարկերում հավաքված մետաղադրամները, որ հայտնաբերվել էին թրաֆիքինգի ենթարկված կնոջ բնակության վայրից

Լուրեր

09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդեն հայտնել էինք, որ ըստ Քննչական կոմիտեի, 66-ամյա կինը դեռևս 2009 թվականին, վարձակալական հիմունքներով բնակվելով Երևան քաղաքում, ծանոթացել է նույն հասցեում վարձակալական հիմունքներով բնակվող 43-ամյա տղամարդու հետ, որը նյութական կախվածության մեջ է գցել նրան և օգտվելով վերջինիս միայնակ և անօգնական վիճակից ենթարկել է շահագործման` տարիներ շարունակ ստիպելով զբաղվել մուրացկանությամբ։ Վերջիններիս բնակության վայրում խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել էին տուժողի կենսաթոշակի բանկային քարտը, 70․200 ԱՄՆ դոլար գումար, ինչպես նաև՝ տեսակավորված և առանձին պարկերում հավաքված է 1․299․750 ՀՀ դրամ մետաղադրամներ։ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ առգրավված մետաղադրամները հանդիսացել են մուրացկանությամբ զբաղվելու ընթացքում հավաքված գումարը։

Ինչպես է տնօրինվելու հայտնաբերված գումարը․ Factor TV-ն գրավոր հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե։ Ըստ պատասխանի՝ մանրադրամները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածով սահմանված կարգով ճանաչվել են որպես իրեղեն ապացույց։ Նույն օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասով էլ սահմանվում է, որ իրեղեն ապացույցները պահվում են վարույթի նյութերի հետ այնքան, քանի դեռ դրանց տնօրինման հարցը չի լուծվել օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտով:

Խնդրել էինք նաև 2022 թվականին բացահայտված թրաֆիքինգի դեպքերի քանակը նշել․ հղում անելով ՀՀ քրեական օրենսգքրի 188-րդ հոդվածին, որը վերաբերում է մարդու թրաֆիքինգին կամ շահագործմանը, ՔԿ-ից նշել են, որ այս ուղղությամբ կառույցը հաշվառում չի իրականացնում։

Արփի Հակոբյան