Դիրքորոշում չհայտնելը կարո՞ղ էր մեկնաբանվել որպես Սեյրան Օհանյանի  նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմք

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Պաշտպանության նախարարությանը պատկանող զորամասի տարածքն  օտարելու գործով Ազգային ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց հետո վերջինիս պաշտպան Կարեն Մեժլումյանը հայտարարել է այն մասին, որ Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող իրականացվել, քանի որ անցել է նրան վերագրվող արարքի վաղեմության ժամկետը։ Նշենք, որ Սեյրան Օհանյանին վերագրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և յուրացում և վատնում կատարելու արարքներ։

Դատախազությունը չի վիճարկում, որ այս արարքների վաղեմության ժամկետն անցել է։ Ազգային ժողովում Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցի քննարկման  ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հայտնել էր, որ Օհանյանը, օգտվելով իր իրավունքից, վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ որևէ դիրքորոշում չի հայտնել, ուստի՝ պետք է ընդհանուր կարգով քննություն իրականացվի։

Փորձել ենք պարզել, թե ի՞նչ կարգավորումներ է նախատեսում օրենքը վաղեմության ժամկետներն անցած լինելու դեպքում քրեական հետապնդման վերաբերյալ և  ի՞նչն է առիթ դարձել օրենքի տարաբնույթ մեկնաբանության համար։

Այսպես՝ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝  քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից։

Քրեական օրենսգրքի ընդհանուր մասում ընդգրկված  83-րդ հոդվածով սահմանվում է, որ վաղեմության ժամկետն անցած լինելը քրեական պատասխանատվությունից ազատվելու հիմք է։

Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի և Քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի վերլուծության արդյունքում կարել է եզրակացնել, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող իրականացվել, քանի որ անցել  է նրան վերագրվող արարքի  վաղեմության ժամկետը, սակայն Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածում առկա է մեկ այլ կարգավորում, որին հղում կատարելով էլ, Դատախազությունը պնդել է, որ Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելն իրավաչափ է։

Գլխավոր դատախազին ուղարկված գրավոր հարցմամբ խնդրել էինք պարզաբանել, թե օրենքի ի՞նչ մեկնաբանության արդյունքում է եզրահանգել, որ վաղեմության ժամկետներն անցած լինելու պայմաններում Սեյրան Օհանյանի նկատմամբ կարող էր  քրեական հետապնդում հարուցվել, ինչին ի պատասխան Դատախազության Ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Գ․ Հովակիմյանը, հղում կատարելով Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածին՝ նշել է․

«Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 

  1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե`

(…)

  1. անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից.

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի 1-ին մաuի 11-14-րդ կետերով նախատեսված հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե անձն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում»։

Այսինքն՝ մեկնաբանելով Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասը, Դատախազությունը եկել է եզրահանգման, որ եթե անձը դիրքորոշում չի հայտնում վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, ապա նրա նկատմամբ հետապնդումը պետք է շարունակվի ընդհանուր կարգով։

Պարզելու համար Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի տրամաբանությունը, անհրաժեշտ է ուսումնասիրել 12-րդ հոդվածի կարգավորումներն՝ ամբողջութամբ։

Նախ անհրաժեշտ է դիտարկել, որ Քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածը վերնագրված է «Քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ»։ 

Հոդվածի 1-ին մասում նշվում է․

  1. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե

1) անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը.

2) առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (բացառությամբ անմեղսունակության).

3) առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ oրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ այլ դատական ակտ.

4) առկա է անձին մեղսագրվող նույն արարքի կապակցությամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մաuին դատախազի չվերացված որոշում, բացառությամբ սույն մասի 9-րդ կետով նախատեսված դեպքի.

5) անձն անձեռնմխելիության ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության.

6) իրավասու մարմինը պատշաճ իրավական ընթացակարգի արդյունքում ենթադրյալ հանցանք կատարած անձին չի զրկել անձեռնմխելիությունից.

7) լրացել է սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման առավելագույն ժամկետը, և դատախազն այդ ժամկետի ընթացքում վարույթի նյութերը չի հանձնել դատարան.

8) վարույթը նախաձեռնվել է սույն օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա.

9) վարույթով քրեական հետապնդումն իրականացվել է հանրային կարգով, մինչդեռ uույն oրենuգրքի պահանջներին համապատասխան` քրեական հետապնդումը պետք է իրականացվեր միայն մասնավոր կարգով.

10) անձը մահացել է.

11) անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության ենթարկելու` oրենքով նախատեuված տարիքին.

12) անձը Հայաuտանի Հանրապետության քրեական oրենuգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից.

13) անձը համաներմամբ ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից.

14) անձին մեղսագրվող արարքն ապաքրեականացվել է։

Այսինքն՝ ընդհանուր կանոնի համաձայն՝ վերը նշված 14 հանգամանքների առկայությունը քրեական հետապնդումը բացառող է:

12-րդ հոդվածով նախատեսվում են նաև բացառություններ՝ վերը նշված ընդհանուր կանոնից:

Մասնավորապես՝ 12-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ անձի մահվան հանգամանքի առկայությունը քրեական հետապնդումը բացառող չէ, եթե մահացածի օրինական ներկայացուցիչն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ մահացածը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը: Այu դեպքում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, սակայն մեղադրական վերդիկտ կայացնելու դեպքում այդ անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում:

Բացառությունների մեջ են մտնում նաև 12-րդ հոդվածի 1-ին մասի  11, 12, 13, 14-րդ կետերով նախատեսված հանգամանքները։ Այսինքն՝ բոլոր այն իրավիճակները, երբ անձն արարքի կատարման պահին չի հաuել քրեական պատաuխանատվության ենթարկելու` oրենքով նախատեuված տարիքին, համաներմամբ ենթակա է ազատման քրեական պատասխանատվությունից, նրան մեղսագրվող արարքն ապաքրեականացվել է կամ քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով, այդ թվում՝ վաղեմության ժամկետն  անցած լինելու հիմքով ենթակա է ազատման քրեական պատաuխանատվությունից, սակայն առարկում է դրա դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն վերագրվող արարքը, չեն կարող դիտարկվել՝ որպես քրեական հետապնդումը բացառող։

Ստեղծված իրավիճակում Սեյրան Օհանյանը դիրքորոշում չի հայտնել վաղեմության հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացելու հարցի մասին, ինչից բխում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող հարուցվել, քանի որ նրան վերագրվող արարքի վաղեմության ժամկետն անցած է։ Միայն այն դեպքում, երբ Օհանյանը դիրքորոշում կհայտներ, որ առարկում է վաղեմության ժամկետն անցած լինելու դեպքում իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականանցնելու դեմ, քանի որ չի կատարել իրեն վերագրվող արարքը, վարույթն իրականացնող մարմինը կարող էր քրեական հետապնդում հարուցել և ընդհանուր  կարգով քննություն իրականացնել։

Այսինքն՝ Քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ մասով նախատեսված կանոնը անձին տրվող իրավունք է` համաձայն չլինելու դեպքում առարկելու  վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու  դեմ, այլ ոչ թե վարույթն իրականացնող մարմին տրվող լիազորություն` անձի կողմից դիրքորոշում չհայտնելու պարագայում  վաղեմության ժամկետներն անցած լինելու դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար:

Վերը նշված հարցի վերաբերյալ պարզաբանումներ ենք խնդրել մեր հարցմանը պատասխանած դատախազից, սակայն  Դատախազությունից հայտնել են, որ նոր գրավոր հարցում ուղարկենք։

Արաքս Մամուլյան