Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին մարտի 12-ին գնացել էին երկրաշարժից տուժած Հաթայի հարավային Քըրըքհան շրջան։ Այնտեղ վրանային ճամբար այցելելուց հետո նրանք մարզադաշտում հավաք են անցկացրել, գրում է Duvar-ը։ Պարզվում է, որ Քըրըքհանի նահանգապետարանը հրահանգել է շրջանի հանրային ծառայողներին մասնակցել այս հանրահավաքին՝ նրանց ուղարկելով «Պր. նահանգապետը …

