Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում շչակ է փորձարկվելու
Իջևանի թիվ 4 հիմնական դպրոցում փորձարկվելու է էլեկտրական շչակ
Մարտի 14-ին՝ ժամը 11:00-ից 12:30-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի «Իջևանի թիվ 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրական շչակ:
Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից և խնդրում չանհանգստանալ։