ՌԴ ՊՆ-ն, հնարավոր է, փորձում է վրեժխնդիր լինել Պրիգոժինից երկրի ռազմական ղեկավարության հետ նախաձեռնած կոնֆլիկտի համար․ ISW

Լուրեր

11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
Բոլորը

Եվգենի Պրիգոժինի «Վագներ» զինված խմբավորման և ՌԴ ՊՆ-ի առճակատումը, կարծես, հասել է գագաթնակետին։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ հրապարակման՝ այն, որ «Վագները» ստիպված է օգտագործել ոչ միայն գերիներին, այլև սեփական էլիտար ուժերը Բախմուտի համար ճակատամարտում, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը կարող են օգտագործել իրենց նպատակների համար, և հենց նրա, որ թուլացնեն Պրիգոժինին ու Կրեմլում մեծ ազդեցություն ունենալու նրա հավակնությունները։ Փորձագետները հիշեցնում են Պրիգոժինի բողոքները զինամթերքի բացակայության և բանտարկյալների հավաքագրման սահմանափակումների վերաբերյալ։

Զեկույցի համաձայն՝ Պրիգոժինը, հավանաբար, սպասում էր, որ ուկրաինական զորքն ամբողջությամբ դուրս կբերվի Բախմուտից շրջապատման սպառնալիքի պատճառով, և հույս ուներ, որ «Վագների» էլիտար ուժերի մասնակցությունը բավարար կլինի դրա համար: Նա, ամենայն հավանականությամբ, համոզել է Պուտինին, որ կարող է գրավել քաղաքը, եթե կարողանա զինամթերք ձեռք բերել և ընդլայնել իր հավաքագրման արշավը։

Ըստ զեկույցի հեղինակների՝ Պուտինը նախ Պրիգոժինին թույլ տվեց օգտվել այդ բոլոր ռեսուրսներից, քանի որ նա կարող էր հիասթափվել ռուսական ռազմական հրամանատարությունից, որը վատնեց պաշարները՝ առանց շոշափելի արդյունքների հասնելու։ Պրիգոժինի կողքին կանգնելու՝ Պուտինի որոշումը, հավանաբար, զայրացրել է Շոյգուին և Գերասիմովին, քանի որ Պրիգոժինն անցյալ տարվա մայիսից անողոք զրպարտչական արշավ է վարում ռազմական ղեկավարության դեմ։

Սակայն, հեղինակների կարծիքով, Պրիգոժինի ռազմաքաղաքական հավակնություններն անհանգստացրել են նաև Պուտինին, իսկ Կրեմլի պաշտոնյաները հաստատել են, որ ՌԴ նախագահը գերադասում է հավատարմությունը կոմպետենտությունից և Պրիգոժինի քննադատությունը կարող էր ընկալել որպես անհավատարմության ձև: Պրիգոժինը, գուցե, մտադիր չէր անձամբ մարտահրավեր նետել Պուտինին, բայց վերջինը սպառնալիք է տեսել Պրիգոժինի ագրեսիվ ինքնագովազդման մեջ՝ ի հաշիվ իր կողմից վստահվածների (ի վերջո, Շոյգուն և Գերասիմովը տարիներ շարունակ հավատարիմ են Պուտինին):

Ի վերջո, ըստ ISW-ի՝ հունվարին Պուտինը ՊՆ-ին թույլ է տվել վերականգնել վերահսկողությունը Բախմուտի ուղղության նկատմամբ, քանի որ վագներյան ուժերը չկարողացան հասնել խոստացված հաղթանակին մինչև տարեվերջ։ Ռուսական ռազմական ղեկավարությունը կարող էր նաև համոզել Պուտինին, որ «Վագների» ուժերը ռեսուրսների լավ ներդրում չեն, քանի որ ռուսական բանակը նույնպես զինամթերքի պակաս ունի։

Ինստիտուտի կանխատեսմամբ՝ Պուտինն ու ՌԴ ՊՆ-ն հիմա կարող են Պրիգոժինին քավության նոխազ դարձնել Բախմուտի վրա ծախսատար հարձակման համար, և Պրիգոժինը դժվար թե վերականգնի Պուտինի այն բարեհաճությունը, որի վրա կարող էր հույս դնել մայիսից մինչև հոկտեմբեր: Պաշտպանության նախարարությունն էլ  մյուս կողմից, կարծես թե, դեռևս Պուտինի բարեհաճության ներքո է՝ չնայած փետրվարի սկզբին Ուգլեդարում գրանցված անհաջողություններին։ Փորձագետները կարծում են, որ Պուտինը դեռ չի  որոշել՝ արդյո՞ք «կխնայի» Պրիգոժինին, իսկ «Վագների» ճակատագիրը կախված է Կրեմլին իր հավատարմության մեջ համոզելու՝ Պրիգոժինի կարողությունից։

Էմմա Չոբանյան