Ընդդիմությունն ընդդեմ Սեդա Սաֆարյանի․ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման նախագծի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
Բոլորը

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի անվան շուրջ աղմուկը չի հանդարտվում։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգ է ընդգրկվել Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին ԱԺ «Հայաստան» խմբակցության նախագիծը։ Ընդդիմադիր խմբակցությունը որպես դադարեցման հիմք մատնանշում է Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցության անդամներ, այժմ փաստաբանական գործունեություն ծավալող Արսեն Բաբայանի և Սոս Հակոբյանի կողմից ներկայացված ենթադրյալ խախտումները։

Մայր օրենքի համաձայն՝ ՍԴ նորընտիր դատավորը պաշտոնը ստանձնում է երդումը տալուց հետո՝ անհապաղ, իսկ ՍԴ դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում ընտրվելու դեպքում՝ այդ դատավորի լիազորությունների դադարման օրը: Ըստ Հակոբյանի՝ երբ Սեդա Սաֆարյանը դեկտեմբերի 5-ին և 28-ին իրականացրել է փաստաբանական գործունեություն, պետռեգիստրում դեռևս հաշվառված է եղել որպես անհատ ձեռնարկատեր, ինչն անհամատեղելի է դատավորի պաշտոնի և գործունեության հետ։

ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: «Սահմանադրական դատարանի մասին» և «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:

«Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն էլ՝ ՍԴ դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները: Փաստաբան Հակոբյանի դիտարկմամբ՝ օրենքով Սեդա Սաֆարյանը պետք է տիրապետեր այս հոդվածներին, հակառակ պարագայում՝ փաստաբանն այստեղ միտում է տեսնում։

Սեդա Սաֆարյանը, անդրադառնալով այս մեղադրանքներին, պարզաբանել էր՝ շատ լավ հասկանում է, որ դատավոր լինելով՝ իրավունք չունի փաստաբանական գործունեությամբ զբաղվել։ Նա պնդում է՝ փաստաբանի աշխատանքը դադարեցրել է դեկտեմբերի 15-ին՝ Փաստաբանների պալատի խորհրդի որոշմամբ։ Ըստ Սաֆարյանի՝ իրեն մեղադրողներն այլ ենթատեքստով են առաջնորդվում։ Նույն կարծիքին է նաև Սաֆարյանի եղբայրը՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Սեդա Սաֆարյանը բողոքն ի սկզբանե դեկտեմբերի 5-ին է ներկայացրել, երբ դեռ փաստաբան էր, իսկ այն լրամշակման համար վերադարձնելու և վերստին ներկայացնելու դեպքում, ըստ Ստյոպա Սաֆարյանի, բողոքի՝ դատարան մուտք լինելու ժամկետ է համարվում առաջին անգամ բողոքը ներկայացնելու օրը։ Հայտարարում է՝ այս ամբողջ աղմուկը քաղաքական արշավ է Սեդա Սաֆարյանի դեմ։ Նրա դիտարկմամբ՝ հնարավոր է՝ նախկին փաստաբանի վարույթում եղել են գործեր, կայացվել են վճիռներ, որոնք ընդդիմադիր նախկին գործիչների սրտով չեն։

Սեդա Սաֆարյանի լիազորությունների դադարեցման հարցը քննարկվելու է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 20-ի նիստում։ Եթե գլխադասային հանձնաժողովում հավանության տան, ապա այն կընդգրկվի նաև ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։ Ըստ ԱԺ կանոնակարգ-սահմանադրական օրենքի՝ անհրաժեշտ է 65 կողմ քվե, որպեսզի խորհրդարանը դիմի ՍԴ-ին Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով։

Նշենք, որ ընդդիմության քվեները բավարար չեն, իսկ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱԺ-ն բարձր դատարանին չի դիմելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան