Ադրբեջանում գյուղերի բնակիչները ջրի դեֆիցիտի պատճառով ճանապարհներ են փակել. ոստիկանների հետ բախումների հետևանքով վիրավորներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Ադրբեջանի Սաաթլիի շրջանի Նաբաթքենդ և Օրտա Մուղան գյուղերի բնակիչներն այսօր փորձել են փակել Բաքու տանող գլխավոր ճանապարհը։ Նրանք բողոքել են ջրի դեֆիցիտի դեմ, գրում են տեղական լրատվամիջոցները։

Տեղի բնակիչները հայտնել են, որ երկար ժամանակ է՝ ջուր չի մատակարարվել գյուղատնտեսական հողատարածքներին։

«Նույնիսկ խմելու ջուր չկա, ջրանցքները դատարկ են։ Մենք բազմիցս դիմել ենք տարբեր մարմինների, բայց ոչ մի օգուտ»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ բողոքելով, որ պետությունը որևէ կերպ չի հոգում մարդկանց կարիքները։

Ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ ռետինե փամփուշտներից վնասվածքներ ստացած երկու մարդ հոսպիտալացվել է, շուրջ 10 ձերբակալված կա։ Սոցցանցերում նաև տեղեկություն է տարածվում, որ վիրավորների թիվը երեքն է։

ՆԳՆ մամուլի ծառայությունից հաստատել են, որ այս գյուղերի բնակիչները փորձել են փակել մայրուղին՝ բողոքելով ջրի հետ կապված խնդիրների պատճառով։ Նշվում է, որ մարդկանց ձերբակալել են հասարակական կարգը խախտելու համար։

Համացանցում այսօրվա բողոքի ակցիայից ու բախումներից տեսանյութեր են հրապարակվում։

Հավելենք, որ Factor.am-ն ավելի վաղ անդրադարձել էր Ադրբեջանում ահագնացող ջրի դեֆիցիտի խնդրին։

Էմմա Չոբանյան