Ադրբեջանում Կուր գետը շարունակում է ծանծաղել․ մասնագետներն ահազանգում են երկրում ջրի դեֆիցիտի ավելացման մասին

Լուրեր

11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանում Կուր գետը շարունակում է ծանծաղել։ Տեղական լրատվականների հաղորդմամբ՝ Կուր գետի ստորին հոսանքի ջրի մակարդակն այնքան է իջել, որ խնդիրներ է ստեղծել Սալյանի և Նեֆթչալայի շրջանների բնակիչների գյուղատնտեսության համար։

«Գետը ծանծաղել  է, և ջրային պոմպերը չեն կարողանում աշխատել, որոշներն էլ փչացել են: Ուստի մենք չենք կարող ջրել բերքը»,- ասել է տեղի բնակիչներից մեկը։

Նրանք կարծում են, որ Կուրում ջրի մակարդակի նվազումը պայմանավորված է վերջին տարիներին ստեղծված ագրոպարկերով։

«Ամբողջ ջուրն ուղղվում է դեպի այդ խոշոր տնտեսությունները, գետը գնալով ծանծաղանում է»,- բողոքել է մեկ այլ բնակիչ։

Մասնագետներն էլ իրենց հերթին են ահազանգում երկրում առանց այն էլ տարիներ շարունակ առկա ջրի դեֆիցիտի ավելացման մասին։ Մասնավորապես, Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Իրադա Հուսեյնովան Թյուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի շրջակա միջավայրի, բնական պաշարների և առողջության հարցերով հանձնաժողովի ութերորդ նիստում հայտարարել էր, որ ջրի դեֆիցիտը, ի թիվս այլ բաների, բացասաբար է անդրադառնում երկրի կենսաբազմազանության պահպանման վրա։

«Անապատացման տարեկան աճը խիստ մտահոգիչ է, և այդ ուղղությամբ որոշակի միջոցառումներ են իրականացվում։ Կարծում եմ, որ համապատասխան կառույցները պետք է միավորեն իրենց ջանքերը ջրի պակասը կանխելու համար, Ադրբեջանը պետք է քայլեր ձեռնարկի կենսաբազմազանությունը պահպանելու համար»,- ասել էր Հուսեյնովան։

Ադրբեջանի Էկոլոգիայի ու բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Ումայրա Տագիևան էլ դեռ 2022 թվականին էր հայտարարել, որ կլիմայի փոփոխության հետևանքով ավելի քան 10 միլիոն բնակչություն ունեցող երկրի ջրային պաշարներն արդեն նվազել են 10 տոկոսով, իսկ ապագայում դեֆիցիտը միայն ավելանալու է։

Ադրբեջանի Մելիորացիա և ջրային տնտեսությունից հայտնում են, որ կլիմայի գլոբալ փոփոխության պատճառով երկրում ամռանը Կուր և Արաքս գետերում ջրի պարունակությունը նվազում է, իսկ լեռնային գետերի մեծ մասն ամբողջությամբ չորանում է։ Բացի այդ, վերջին չորս տարիներին Կուր գետի մակարդակը պարբերաբար իջնում է։

Գյուղատնտեսության հարցերի փորձագետ Վահիդ Մահարրամլին կարծում է, որ նախկինում Ադրբեջանի ջրային պաշարները կազմում էին 33 միլիարդ խորանարդ մետր, որից 23 միլիարդը՝ Կուր և Արազ գետերից։ Այժմ այդ ռեսուրսները բազմիցս նվազել են՝ կապված գետերը սնուցող լեռներում ձյան ծածկույթի նվազման հետ։ Բացի այդ, Թուրքիայում և Վրաստանում Կուրի ակունքում ստեղծվել են մեծ ջրամբարներ, ինչի պատճառով էլ նվազել է Ադրբեջան մտնող ջրի ծավալը։ Փորձագետը կարծում է, որ խնդիրը լուծելու համար բոլոր տնային տնտեսություններում պետք է ստեղծվեն ջրամբարներ։ Անձրևաջրերը պետք է հավաքել այնտեղ, ապա օգտագործել ոռոգման համար։ Նա նաև նշել է օլիգարխների կողմից արոտավայրերի հաշվին ցանքատարածությունների ընդլայնման խնդիրը։ Անցած 20 տարում ցանքատարածություններն ավելացել են 400 հազար հեկտարով, ինչը շարքային ֆերմերներին զրկել է ջրի հասանելիությունից։

Հավելենք, որ Ադրբեջանը 20-րդ տեղն է զբաղեցնում այն երկրների շարքում, որոնք 2040 թվականին կբախվեն գլոբալ երաշտի։ ՄԱԿ-ը կանխատեսում է, որ մինչև 2050 թվականը կլիմայական  փոփոխությունների պատճառով առաջացած երաշտի հետևանքով Ադրբեջանում ջրամատակարարումը կկրճատվի 23%-ով։

Էմմա Չոբանյան