Սեպտեմբերի 9-ին ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ բնակավայրում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է բնակավայրի շչակը։ Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից և հորդորում չանհանգստանալ։